Կարճամետրաժ ֆիլմերի մրցույթ է հայտարարվել Հայաստանի անկախության 25-ամյակի կապակցությամբ

24.02.2016, 10:15
Համազգային հայ կրթական և մշակութային միությունը և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը հայտարարում են կարճամետրաժ, ցածրաբյուջե ֆիլմերի մրցույթ:
Կարճամետրաժ ֆիլմերի մրցույթ է հայտարարվել Հայաստանի անկախության 25-ամյակի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Համազգային հայ կրթական և մշակութային միությունը և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը հայտարարում են կարճամետրաժ, ցածրաբյուջե ֆիլմերի մրցույթ, հաղորդում է միության մամուլի ծառայությունը։

Մրցույթին կարող են մասնակցել 18-ից 28 տարեկան հեղինակներ Հայաստանից և Սփյուռքից։

Յոթ հոգուց բաղկացած ժյուրին կնախագահի Հայաստանի կինոակադեմիայի նախագահ, «Ոսկե ծիրան» փառատոնի հիմնադիր-նախագահ Հարություն Խաչատրյանը։

Մրցույթը նվիրվում է Հայաստանի անկախության 25-ամյակին և նպատակ ունի խթանել ժամանակակից հայ ֆիլմարվեստը, բացահայտել ոլորտում ստեղծագործող նոր անունների, աջակցել ուսանող և երիտասարդ սցենարիստների և ռեժիսորների։

«Մրցույթի «Հայրերի հող» խորագիրն ընտրված է ակնկալիքով, որ հեղինակները կանդրադառնան մհայրենիքին, հայ մարդուն», – նշվում է հաղորդագրության մեջ։

Լավագույն 7 սցենարները Համազգային հայ կրթական և մշակութային միության հովանավորությամբ կնկարահանվեն և կամփոփվեն մեկ ֆիլմում: Մրցույթի արդյունքում ընտրված հեղինակներին տեխնիկական աջակցություն կցուցաբերի Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտը։ Արդյունքները կամփոփվեն և կհրապարակվեն 2016թ. մայիսի երկրորդ կեսին։–0–