Հայտնի է «Եվրատեսիլ 2018»–ի անցկացման վայրը

26.07.2017, 13:35
Հայտնի է, թե որ քաղաքում կանցկացվի «Եվրատեսիլ 2018» մրցույթը։
Հայտնի է «Եվրատեսիլ 2018»–ի անցկացման վայրը
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. «Եվրատեսիլ 2018» երգի միջազգային մրցույթը կանցկացվի Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում։

Այս տեղեկատվությունը հրապարակվել է մրցույթի պաշտոնական էջում հուլիսի 25–ին։

ՏԱՍՍ–ի հաղորդմամբ, բացի Լիսաբոնից, մրցույթի անցկացման հավակնորդ–քաղաքների թվում էին Գիմարայնշը, Գոնդոմարը, Ֆարուն և Սանտա Մարիա դա Ֆեյրան։

Загружается новость ... "Лево"

Հայտնի է, որ կիսաեզրափակիչները կանցկացվեն մայիսի 8–ին և 10–ին, իսկ եզրափակիչը` մայիսի 12–ին։

Պորտուգալիան հնարավորություն է ստացել հյուրընկալել մրցույթը «Եվրատեսիլ 2017»–ում այդ երկիրը ներկայացնող Սալվադոր Սոբրալի հաղթանակի շնորհիվ։–0–