415.24
4.83
386.52
+26
Եղանակը Երևանում
Հայ

Հայտնի է BAFTA բրիտանական մրցանակաբաշխության «հաղթահերոս» ֆիլմը

12:04
15 Փետրվարի 2016

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Լոնդոնում փետրվարի 14–ին տեղի է ունեցել համաշխարհային և բրիտանական կինեմատոգրաֆի ամենակարևոր մրցանակաբաշխություններից մեկը` BAFTA–ն, հաղորդում է Spletnik.ru–ն։

Այս տարի BAFTA մրցանակաբաշխությունը կազմակերպվեց Սուրբ Վալենտինի օրը, ինչի մասին կատակով հիշեց գրող և դերասան Սթիվեն Ֆրայը։

«Ուրախալի է, որ BAFTA–ն այս տարի անցկացվում է Սիրահարների օրը, քանի որ ֆիլմերի մեծ մասն այս տարի պատմում է սիրո մասին։ «Քերոլը» պատմություն է երկու կանանց սիրո մասին...Եվս մի ֆիլմ պատմում է հոգևորականների...և նրանց փաստաբանների սիրավեպի մասին», – ասել է Ֆրայը։

Ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի «Ողջ մնացածը» ֆիլմը դարձավ մրցանաբաշխության «հաղթահերոսը»։ Ֆիլմն արժանացավ մրցանակների ութ անվանակարգերից հինգում։

Մրցանակաբաշխության ժամանակ հավաքվածները մեկ րոպե լռությամբ հարգեցին կյանքից հեռացած իրենց գործընկերների հիշատակը (Ալան Ռիքման, Ուես Քրեյվեն, Դևիդ Բոուի, Օմար Շարիֆ, Քրիստոֆեր Լի և ուրիշներ)։

Այս տարի Բրիտանական ակադեմիայի պատվավոր անդամն էր Սիդնի Պուատիեն։ 88–ամյա ռեժիսորը, դերասանը և դիվանագետը հավաքվածներին հասցեագրված տեսաուղերձում շնորհակալություն հայտնեց ակադեմիկոսներին։ Այդ պահին նրա կողքին էին դստրերից մեկն ու դերասան Ջեյմի Ֆոքսը։

Եվ, այսպես, BAFTA-2016–ի մրցանակակիրների ցանկը.

Լավագույն ֆիլմ – «Ողջ մնացածը» (The Revenant)

Լավագույն դերասան – Լեոնարդո ԴիԿապրիո («Ողջ մնացածը»)

Լավագույն դերասանուհի – Բրի Լարսոն («Սենյակ» Room)

Երկրորդ պլանի լավագույն դերասան – Մարկ Ռայլենս («Լրտեսական կամուրջ»)

Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի – Քեյթ Ուինսլեթ («Սթիվ Ջոբս»)

Լավագույն ռեժիսոր – Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու («Ողջ մնացածը»)

Լավագույն բրիտանական ֆիլմ – «Բրուքլին» (Brooklyn)

Լավագույն օպերատորական աշխատանք – Էմմանուել Լյուբեցկի («Ողջ մնացածը»)

Լավագույն օրիգինալ սցենար - «Ուշադրության կենտրոնում» (Spotlight)

Լավագույն օտարալեզու ֆիլմ – «Վայրի պատմություններ»

Լավագույն անիմացիոն ֆիլմ – «Գլուխկոտրուկ»

Տարվա հայտնություն (The EE Rising Star Award, որոշվում է հանդիսատեսի քվեարկությամբ) – Ջոն Բոյեգա

Նշանավոր դեբյուտ – «Հպարտություն» (THEEB)

Լավագույն make-up և սանրվածքներ – «Խենթ Մաքսը. զայրույթի ճանապարհը»

Լավագույն վավերագրական ֆիլմ – «Էմի»

Բրիտանական կինեմատոգրաֆում կատարած մեծ ներդրում – «Angels» (ընկերություն, որը կոստյումներ է ստեղծում բրիտանացի կինեմատոգրաֆիստների համար)

Ֆիլմի լավագույն երաժշտություն– «Անտանելի ութնյակ»

Լավագույն հատուկ էֆեկտներ – «Աստղային պատերազմներ. ուժի զարթոնքը»

Ձայնային ռեժիսորի լավագույն աշխատանք – «Ողջ մնացածը»

Լավագույն մոնտաժ – «Խենթ Մաքսը. զայրույթի ճանապարհը»

Լավագույն կոստյումներ – «Խենթ Մաքսը. զայրույթի ճանապարհը»

Լավագույն ադապտացված սցենար – «Իջեցման խաղ» –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
03:18
14 Մայիսի 2023
Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան (ՎԻԴԵՈ)
Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան. ՎԻԴԵՈ
00:40
14 Մայիսի 2023
Brunette-ը փայլեց «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչում (ՎԻԴԵՈ)
Brunette-ը փայլեց «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչում. ՎԻԴԵՈ
15:17
12 Մայիսի 2023
Դիանա Արբենինան և «Ночные Снайперы» խումբը Երևանում կներկայացնեն «Авиарежим» նոր շոու ծրագիրը
Դիանա Արբենինան և «Ночные Снайперы» խումբը գալիս են Երևան
14:25
12 Մայիսի 2023
Brunette–ը խոսել է իր ելույթի անակնկալի և երգի ուղերձի մասին
«Եվրատեսիլ 2023»–ում հայաստանյան պատվիրակ Brunette–ը խոսել է իր ելույթի անակնկալի և երգի ուղերձի մասին
12:12
12 Մայիսի 2023
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Brunette–ը «Եվրատեսիլ 2023»–ի եզրափակչում
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Brunette–ը «Եվրատեսիլ 2023»–ի եզրափակչում
01:09
12 Մայիսի 2023
Հայաստանը դուրս եկավ «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակիչ (ՎԻԴԵՈ)
Եվրատեսիլ 2023»-ին Հայաստանը ներկայացնող Brunette-ը, երկրորդ կիսաեզրափակչի քվեարկության արդյունքում, դուրս եկավ մրցույթի եզրափակիչ. ՎԻԴԵՈ
23:17
11 Մայիսի 2023
Հայաստանը ներկայացնող Brunette-ը փայլուն ելույթ ունեցավ «Եվրատեսիլ 2023» երկրորդ կիսաեզրափակչում (ՎԻԴԵՈ)
Հայաստանը ներկայացնող Brunette-ը փայլուն ելույթ ունեցավ «Եվրատեսիլ 2023» երկրորդ կիսաեզրափակչում. ՎԻԴԵՈ
11:08
10 Մայիսի 2023
Հայտնի են «Եվրատեսիլ 2023»–ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած 10 երկրները (ՖՈՏՈ)
Հայտնի են «Եվրատեսիլ 2023»–ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած 10 երկրները. ՖՈՏՈ
10:56
08 Մայիսի 2023
Brunette–ը փայլում է Եվրատեսիլի փիրուզագույն գորգին. նրա հագուստի ոգեշնչման աղբյուրը «Մայր Հայաստանն է» (ՎԻԴԵՈ)
Brunette–ի հագուստի ոգեշնչման աղբյուրը Երևանի ամենահայտնի հուշարձաններից մեկն է` «Մայր Հայաստանը»: Այն խորհրդանշում է հայ կանանց ուժը և գեղեցկությունը. ՎԻԴԵՈ
10:57
14 Ապրիլի 2023
Թանգարանների այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար. նախարար
Թանգարանների այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար
16:37
10 Ապրիլի 2023
Հայուհիները ցնցում են. Brunette–ն ու «Եվրատեսիլին» Վրաստանը ներկայացնող Iru–ն միասին պարել են (ՎԻԴԵՈ)
Հայուհիները ցնցում են. Brunette–ն ու «Եվրատեսիլին» Վրաստանը ներկայացնող Iru–ն միասին պարել են. ՎԻԴԵՈ
11:56
10 Ապրիլի 2023
Brunette –ը գերում է Եվրոպան. Մադրիդում կայացել է Brunette–ի առաջին կենդանի ելույթը (ՎԻԴԵՈ)
«Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանը ներկայացնող երգչուհի Brunette–ն առաջին անգամ կենդանի ձայնով կատարել է իր «Future Lover» երգը. ՎԻԴԵՈ