432.8
4.09
410.12
+8
Եղանակը Երևանում
Հայ

Հայտնի դիրիժորը դարձել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար

19:54
03 Հունիսի 2016

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայտնի դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը նշանակվել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, հաղորդում է թատրոնի մամուլի ծառայությունը։

Օրբելյանը նշանակվել է թատրոնի կառավարման խորհրդի առաջարկով և թատրոնի տնօրեն Ա. Արզումանյանի հրամանով։

Կոնստանտին Գարիի Օրբելյանը ծնվել է 1956 թ. Սան Ֆրանցիսկոյում, Սյունյաց Օրբելյանների իշխանական տոհմից սերած ընտանիքում: Չորս տարեկանից արդեն սովորել է Սան Ֆրանցիսկոյի կոնսերվատորիային կից մանկական երաժշտական դպրոցում, իսկ որպես դաշնակահար դեբյուտով հանդես է եկել 11 տարեկանում՝ Սան Ֆրանցիսկոյի սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Ավարտել է Նյու Յորքի Ջուլիարդ երաժշտական բարձրագույն դպրոցը:

1980-90 թթ. որպես վիրտուոզ դաշնակահար 750 համերգային ելույթներ է ունեցել մի շարք հեղինակավոր սիմֆոնիկ նվագախմբերի հետ ԱՄՆ-ում, Ռուսաստանում, եվրոպական մի շարք երկրներում։ Ամերիկյան հանրահայտ երաժիշտների հետ շրջագայել է ռուսական երաժշտական կենտրոններում և ռուս արտիստների հետ՝ Հյուսիսային Ամերիկայում:

Շոտլանդական թագավորական ազգային նվագախմբի և դիրիժոր Նեեմե Յաարվիի հետ նրա ձայնագրած Արամ Խաչատրյանի դաշնամուրային կոնցերտը Միացյալ Թագավորությունում արժանացել է «Տարվա լավագույն կոնցերտի ձայնագրություն» մրցանակին։

Դաշնակահարի փայլուն կարիերային զուգահեռ Կ. Օրբելյանը մեծ գործունեություն է ծավալել նաև օպերային արվեստում, հանդես գալով որպես դիրիժոր և գեղարվեստական ղեկավար:

1991-2009 թթ. եղել է Ռուսաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորը: 2010 թ. ղեկավարել է Պ. Սլոբոդկինի թատերա-համերգային կենտրոնի կամերային նվագախումբը:

2013-ից համարվում է Վոլգոգրադի «Ցարիցինյան օպերա» պետական թատրոնի գլխավոր պրոդյուսերը, հրավիրյալ գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորը: 2014-ից ղեկավարում է Կաունասի սիմֆոնիկ նվագախումբը:

Կ. Օրբելյանը հաճախ է համագործակցում աշխարհահռչակ այնպիսի երգիչների հետ, ինչպիսիք են՝ Էվա Պոդլեսը, Գալինա Գորչակովան, Ռոբերտո Ալանիան, Ռենե Ֆլեմինգը, Սոնդրո Ռադվանովսկին: Համագործակցության արդյունքն են «Դելոս» ֆիրմայի թողարկված երեք տասնյակ ձայնասկավառակները: Այս շարքում Դմիտրի Խվորոստովսկու հետ իրականացված «Որտեղ եք, իմ եղբայրներ» և «Մոսկովյան գիշերներ» ձայնագրությունները ներկայացվել են բազմաթիվ շրջագայությունների ժամանակ և կենդանի հեռարձակմամբ, այդ թվում՝ Մոսկվայի Կարմիր հրապարակից։

 Որպես պրոդյուսեր, Օրբելյանի առաջին կինոաշխատանքը կոչվում է «Ռենե Ֆլեմինգ և Դմիտրի Խվորոստովսկի. մի ոդիսական Սանկտ Պետերբուրգում», որը նկարահանվել է Պետերբուրգի պատմա-մշակութային վայրերում և ներկայացնում է Ռենե Ֆլեմինգին և Դմիտրի Խվորոստովսկուն։

«Օպերա նյուզը» Օրբելյանին անվանել է «երգիչների երազած գործընկեր» և նշել, որ վոկալ երկացանկը նա իրականացնում է «առաջնորդ դաշնակահարի զգայունությամբ»։

2001 թ. Կ. Օրբելյանին շնորհվել է Էլիս Այլենդի Պատվո մեդալը, որոին արժանանում են ԱՄՆ-ում բացառիկ ներդրում ունեցած ներգաղթյալները կամ նրանց զավակները։ 

2003 թ. Կ. Օրբելյանը պարգևատրվել է Ռուսաստանի վաստակավոր արտիստի կոչմամբ, որը մինչ այդ երբևէ չէր շնորհվել Ռուսաստանի քաղաքացիություն չունեցող որևէ օտարերկրացու։

2012 թ. պարգևատրվել է Բարեկամության շքանշանով՝ ռուսական մշակույթը երկրից դուրս ճանաչելի դարձնելու գործում ունեցած ներդրման համար։

2015 թ. ՀՀ նախագահի հրամանագրով Հայ-ռուսական մշակութային կապերի ամրապնդման գործում ներդրած ավանդի համար պարգևատրվել է Բարեկամության շքանշանով։

2014 թ. թողարկված ձայնասկավառակը՝ Ռոսինիի օպերաների արիաները՝ տենոր Լոուրենս Բրանուլիի ու Կ. Օրբելյանի ղեկավարած Կաունասի սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ, դարձել է «Գրեմմիի» նոմինանտ՝ «լավագույն դասական ալբոմ» անվանակարգում:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
31 Հուլիսի 2023
Disney-ը ամենայն հավանականությամբ չեղարկել է Հայոց ցեղասպանության կազմակերպիչ Աթաթուրքին նվիրված սերիալի ցուցադրությունը
Disney-ը չեղարկել է Հայոց ցեղասպանության կազմակերպիչ Աթաթուրքին նվիրված սերիալի ցուցադրությունը
11:02
29 Հուլիսի 2023
Աշխարհահռչակ Snoop Dogg-ը հանդես կգա Երևանում (ՎԻԴԵՈ)
Աշխարհահռչակ Snoop Dogg-ը համերգով հանդես կգա Երևանում. ՎԻԴԵՈ
15:41
27 Հուլիսի 2023
Հայուհի Մադլենը Ջոն Լենոնի Imagine հիթի հայերեն կատարմամբ ցնցել է ֆրանսիական «Մանկական ձայնը» նախագծի ժյուրիին (ՎԻԴԵՈ)
Հայուհի Մադլենը Ջոն Լենոնի Imagine հիթի հայերեն կատարմամբ ցնցել է ֆրանսիական «Մանկական ձայնը» նախագծի ժյուրիին. ՎԻԴԵՈ
15:16
19 Հուլիսի 2023
«Սլավյանսկի բազար» մրցույթում Գրան Պրիի արժանացած Մաշա Մնջոյանը պատմել է իր տպավորությունների մասին
«Սլավյանսկի բազար» մրցույթում Գրան Պրիի արժանացած Մաշա Մնջոյանը պատմել է իր տպավորությունների մասին
14:32
17 Հուլիսի 2023
Հայաստանը ներկայացնող Մաշա Մնջոյանն արժանացել է Գրան Պրի մրցանակի «Славянский базар» մրցույթում (ՎԻԴԵՈ)
Հայաստանը ներկայացնող երգչուհի Մաշա Մնջոյանը Վիտեբսկում անցկացված «Славянский базар» մրցույթում, դարձել է հաղթող՝ արժանանալով Գրան Պրի մրցանակին. ՎԻԴԵՈ
13:02
10 Հուլիսի 2023
Երևանի «Ոսկե ծիրան» 20-րդ միջազգային կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը՝ ARARAT հայկական կոնյակների աջակցությամբ (ՖՈՏՈ)
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի և ARARAT հայկական կոնյակների համագործակցությունը տարիների պատմություն ունի. ՖՈՏՈ
14:11
03 Հուլիսի 2023
Ամերիկահայերը կոչ են անում Disney–ին չեղարկել Հայոց ցեղասպանության կազմակերպիչ Աթաթուրքի մասին սերիալի ցուցադրությունը
Ամերիկահայերը կոչ ենարել Disney-ին չեղարկել ժամանակակից Թուրքիայի հիմնադիր, 1915-1923 թվականների Հայոց ցեղասպանության կազմակերպիչ Քեմալ Աթաթուրքի կյանքի մասին պատմող սերիալը
13:11
23 Հունիսի 2023
Անչափ հուզիչ. Ճապոնիայի դեսպանը Կապանում կատարում է «Հայի աչքեր» ստեղծագործությունը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Անչափ հուզիչ. Ճապոնիայի դեսպանը Կապանում հայերեն կատարում է «Հայի աչքեր» ստեղծագործությունը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
14:50
19 Հունիսի 2023
Պրոթեզները խոչընդոտ չեն. «Զինվորի տան» տղաներն ազգագրական պար են պարում (ՎԻԴԵՈ)
Պրոթեզները խոչընդոտ չեն. «Զինվորի տան» տղաներն ազգագրական պար են պարում. ՎԻԴԵՈ
14:42
02 Հունիսի 2023
«Yerevan». Արկադի Դումիկյանը և շոումեն Միխայիլ Գալուստյանը Երևանի մասին նոր տեսահոլովակ են ներկայացրել (ՎԻԴԵՈ)
Արկադի Դումիկյանը և շոումեն Միխայիլ Գալուստյանը Երևանի մասին նոր տեսահոլովակ են ներկայացրել. ՎԻԴԵՈ
20:07
30 Մայիսի 2023
Երևանում նշել են երաժշտագետ և կոմպոզիտոր Էդուարդ Փաշինյանի 100-ամյակը
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում տեղի ունեցավ Ուսանողական գիտական-ստեղծագործական ընկերության գիտաժողով՝ նվիրված հայ ականավոր երաժշտագետ, պրոֆեսոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Փաշինյանի (1923-2004) ծննդյան 100-ամյակին
03:18
14 Մայիսի 2023
Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան (ՎԻԴԵՈ)
Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան. ՎԻԴԵՈ