Աշխարհահռչակ սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին` Երևանում

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Աշխարհահռչակ սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին ելույթ կունենա Երևանում Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ, հաղորդում է նվագախմբի մամուլի ծառայությունը։
Համերգը տեղի կունենա ապրիլի 2–ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում։ Համերգի ժամանակ կներկայացվի «Timeless Melodies» ծրագիրը։ Կհնչեն Թարիվերդիևի, Կոմիտասի, Հարությունյանի, Մանսուրյանի, Բաբաջանյանի, Շոստակովիչի, Իրադիերի ստեղծագարծությունները փոխադրած լարայինների և սաքսոֆոնի համար
Ֆեդերիկո Մոնդելչին աշխարհահռչակ սաքսոֆոնահար է։ Նա բազմաթիվ անգամ ներկայացրել է Իտալիան Գերմանիայում, Իսպանիայում, Ճապոնիայում, ԱՄՆ–ում կազմակերպված փառատոնների ժամանակ։ Իտալիայում Մոնդելչին ելույթ է ունեցել որպես մենակատար հիմնական բոլոր նվագախմբերի, այդ թվում` «Լա Սկալա» ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։ Մոնդելչին հյուրախաղերով հանդես է գալիս Եվրոպայում և Ամերիկայում։ 1990 թ.–ից հանդես է գալիս նաև որպես դիրիժոր։ -0-