ԵՐԵՎԱՆ, սեպտեմբերի 20. /Նովոստի–Արմենիա/. Աշխարհահռչակ ամերիկացի երգչուհի Ռենե Ֆլեմինգը (սոպրանո) հոկտեմբերի 7–ին առաջին անգամ կժամանի Երևան։
Գրեմմիի քառակի մրցանակակիր երգչուհին համերգ կտա Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում` սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ, որը կղեկավարի Կոնստանտին Օրբելյանը, հայտնում են համերգի կազմակերպիչները։ –0–