Արցախցի Միշան դարձել է ռուսական առաջին ալիքի հատուկ ռեպորտաժի հերոսը (ՎԻԴԵՈ)

25.04.2019, 12:25
Միխայիլ Գրիգորյանը «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում զբաղեցրել է 6-րդ տեղը, իսկ հիմա նախատեսում է նվաճել «Голос.Дети-6» եզրափակչի հանդիսատեսի համակրանքը:
Արցախցի Միշան դարձել է ռուսական առաջին ալիքի հատուկ ռեպորտաժի հերոսը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Միխայիլ Գրիգորյանը «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում զբաղեցրել է 6-րդ տեղը, իսկ հիմա նախատեսում է նվաճել «Голос.Дети-6» եզրափակչի հանդիսատեսի համակրանքը:

Ռուսական առաջին ալիքի ռեպորտաժում ներկայացվում է, թե ինչպես է Միշան հեծանիվով շրջայց կատարում հարազատ Ստեփանակերտում, ֆուտբոլ է խաղում և հոր հետ դիրիժորություն անում ռազմական նվագախմբում: Նա օգնում է նաև մորը ժինգյալով հաց պատրաստել և պատմում է, թե որտեղ կարելի է «աստվածների կերակուր» գտնել, որն առաջ հասանելի է եղել միայն արքաներին:

«Կույր լսումների» վեցերորդ թողարկմանը Միխայիլ Գրիգորյանը դարձավ HbbTv ֆունկցիայով հեռուստադիտողների քվեարկության և ինտերակտիվ ուղիղ եթերի հաղթող: Հեռուստադիտողների որոշմամբ, Առաջին ալիքի նկարահանող խումբը հատուկ ռեպորտաժ է պատրաստել մասնակցի մասին:-0-