Ամերիկացի ռեփերը Հայոց ցեղասպանությանը նվիրված երգ ու տեսահոլովակ է ներկայացրել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

18.04.2017, 18:45
Ամերիկացի ռեփերը ներկայացրել է «1915» տեսահոլովակը` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերին։
Ամերիկացի ռեփերը Հայոց ցեղասպանությանը նվիրված երգ ու տեսահոլովակ է ներկայացրել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Ամերիկահայ ռեփեր Marc 2Ray–ը ներկայացրել է «1915» տեսահոլովակը` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերին։

«Հրապարակվել է «1915» երգիս տեսահոլովակը, որն օգտագործվում է ավագ դպրոցների և քոլեջների ծրագրերում` ուսանողներին Հայոց ցեղասպանության մասին իրազեկելու նպատակով», – նշել է ռեփերը իր Facebook-յան էջում։

Նա ավելացրել է, որ իր համար մեծ պատիվ է ներկայացնել այս երգը Նյու Յորքի Times Square հրապարակում հաջորդ ամիս Հայոց ցեղասպանությանը նվիրված հիշատակի արարողության ժամանակ։

Marc 2Ray–ն ամերիկահայ հայտնի հիփ–հոփ և ռեփ կատարող է, ում նախնիները փրկվել են Հայոց ցեղասպանության տարիներին։

Տեսահոլովակի միջոցով Marc 2Ray–ն իր ունկնդիրներին տանում է 20–րդ դարի առաջին ցեղասպանության դաժանությունների միջով` նկարագրելով, թե ինչպես է փրկվել իր ընտանիքը։–0–