Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»–ն առաջադրվել է «Grammy 2018»–ի միանգամից երկու անվանակարգերում

29.11.2017, 16:03
Grammy–ի է առաջադրված նաև Տիգրան Մանսուրյանի պրոդյուսեր Մանֆրեդ Այխերը՝ որպես «Տարվա պրոդյուսեր դասական ոճում»:
Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»–ն առաջադրվել է «Grammy 2018»–ի միանգամից երկու անվանակարգերում

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի. /Նովոստի Արմենիա/. Հայ երգահան, ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ» ստեղծագործությունն առաջադրվել է միանգամից երկու անվանակարգում «Grammy 2018» հոբելյանական 60–րդ երաժշտական մրցանակին։

Загружается новость ... "Лево"

Ինչպես նշվում է Grammy–ի պաշտոնական կայքում, Մանսուրյանի ստեղծագործությունը ներկայացված է «Լավագույն երգչախմբային ներկայացում» և «Լավագույն ժամանակակից դասական ստեղծագործություն» անվանակարգերում:

Grammy–ի է առաջադրված նաև Տիգրան Մանսուրյանի պրոդյուսեր Մանֆրեդ Այխերը՝ որպես «Տարվա պրոդյուսեր դասական ոճում»: –0–