Սրբուհի Սարկիսյանը հուզել է ուկրաինական «Գոլոս» նախագծի ժուրիին ու մասնակիցներին. նա ցանկանում է Հայաստան բերել իր հաղթանկաը (ՎԻԴԵՈ)
15:08
26 Մարտի 2018
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի. /Նովոստի Արմենիա/. Հայ երգչուհի Սրբուհի Սարկիսյանն ուկրաինական «Գոլոս» շոուի շրջանակում կատարել է Իրինա Բիլիկի «Ти Мій» (Դու իմն ես երգը):
«Ցանկանում եմ հաղթանակս Հայաստան բերել», - ասել է Սարկիսյանը:
Загружается новость ... "Лево"
Ժուրիի ներկայացուցիչները ոտնկայս ծափահարել են մասնակիցներին: Չնայած մրցակից Ալինա Ռուսինովայի ուժեղ վոկալային տվյալների, Սարկիսյանը համոզիչ հաղթանակ է տարել:
«Ինչպես է այդ ամենը հնչել: Ամբողջ մարմինս փշաքաղվեց: Սրբուհի դու ուղղակի ապշեցնում ես: Հաջորդ փուլ անցնում է ինքը», - չկարողացավ հուզմունքը զսպել Պոտապը:
Սրբուհի Սարկիսյանը 23 տարեկան է: 2013 թ.-ին նա զբաղեցրել է երկրորդ տեղը հայկական «X Factor»-ում: Սրբուհին համոզված է, որ իր մասնակցությունն «Ուկրաինայի ձայնը» նախագծին կարող է օգնել իր մենակատար կարիերան:-0-
Հայաստանը ներկայացնող երգչուհի Մաշա Մնջոյանը Վիտեբսկում անցկացված «Славянский базар» մրցույթում, դարձել է հաղթող՝ արժանանալով Գրան Պրի մրցանակին. ՎԻԴԵՈ
Ամերիկահայերը կոչ ենարել Disney-ին չեղարկել ժամանակակից Թուրքիայի հիմնադիր, 1915-1923 թվականների Հայոց ցեղասպանության կազմակերպիչ Քեմալ Աթաթուրքի կյանքի մասին պատմող սերիալը
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում տեղի ունեցավ Ուսանողական գիտական-ստեղծագործական ընկերության գիտաժողով՝ նվիրված հայ ականավոր երաժշտագետ, պրոֆեսոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Փաշինյանի (1923-2004) ծննդյան 100-ամյակին