Սերգեյ Սմբատյանը Մինսկում ղեկավարել է ԱՊՀ երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբը

29.09.2016, 15:47
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Մինսկում ղեկավարել է ԱՊՀ երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբը։
Սերգեյ Սմբատյանը Մինսկում ղեկավարել է ԱՊՀ երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբը
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը սեպտեմբերի 28-ին Մինսկում ղեկավարել է ԱՊՀ երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբը։

Հայաստանի երիտասարդական նվագախմբի մամուլի ծառայության հաղորդմամբ, համերգը կայացել է Բելառուսի երաժշտական պետական ակադեմիայի Մեծ դահլիճում։։ Երեկոն նվիրված էր ԱՊՀ 25-ամյակին, ինչպես նաև՝ Ռուսաստանի օրվան։

Տոնական համերգը կյանքի է կոչվել ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի և ԱՊՀ գործադիր կոմիտեի աջակցությամբ։

Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ԱՊՀ երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբը կատարել է խորհրդային սիրված ֆիլմերի մեղեդիներ։ Տոնական համերգի ծրագրում հնչել են Դունաևսկու, Դոբրոնրավովի, Համզատովի, Պախմուտովայի և այլ կոմպոզիտորների գործեր։ Համերգի ընթացքում հանդես է եկել նաև օպերային երգիչ Գևորգ Հակոբյանը։–0–