Ռոման Բաբայանը ոգևորված է «ՏԷՖԻ» մրցանակին արժանանալու համար (ՖՈՏՈ)

04.10.2017, 12:24
Հայտնի հաղորդավար Ռոման Բաբայանը ոգևորված է հեղինակավոր հեռուստատեսային «ՏԷՖԻ 2017» մրցանակի արժանանալու կապակցությամբ։
Ռոման Բաբայանը ոգևորված է «ՏԷՖԻ» մրցանակին արժանանալու համար (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի. /Նովոստի Արմենիա/. Հայտնի հաղորդավար Ռոման Բաբայանը ոգևորված է հեղինակավոր հեռուստատեսային «ՏԷՖԻ 2017» մրցանակի արժանանալու կապակցությամբ։

«Ընկերներ, այսօր ես ստացել եմ ՏէՖԻ։ Ձենից շատերն արդեն շնորհավորել են ինձ։ Շատ շնորհակա՛լ եմ։ Շարունակու՛մ ենք աշխատել։ Սա մեր ընդանուր վաստակն է», գրել է նա Facebook–յան իր էջում։

«Ձայնի իրավունք» հաղորդման հաղորդավար Բաբայանը ստացել է մրցանակը «Փրայմ–թայմի հասարակական–քաղաքակամ talk-show–ի հաղորդավար» անվանակարգում։

Բարձր մրցանակին արժանացել է նաև Comedy Club–ը «Լավագույն հումորային ծրագիր/շոու» անվանակարգում։
 

«ՏԷՖԻ» մրցանակաբաշխության պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 3–ին։ 



«ՏԷՖԻ»–ն ինդուստրիալ հեռուստատեսային մրցանակ է, որը հանձնվում է հեռուստատեսային արվեստի ոլորտում գրանցած բարձրագույն ձեռքբերումների համար։ Մրցանակը հիմնադրվել է «Ռուսական հեռուստատեսության ակադեմիա» հիմնադրամի կողմից 1994 թ.–ի դեկտեմբերի 21–ին։–0–