ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Նոր ալիք 2017» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Էռնա Միրը (Միրզոյան) առաջատարի դիրքում է առաջին մրցութային օրվանից հետո, նշվում է մրցույթի պաշտոնական կայքում։
Սեպտեմբերի 10–ին Սոչիում կայացած մրցույթի առաջին օրը մասնակիցները կատարել են համաշխարհային հիթեր։ Ելույթի արդյունքում` Հայաստանը ներկայացնող Էռնան հավաքել է առավելագույն միավոր` 121։ Երիտասարդ երգչուհին հիացրել է ժյուրիի անդամներին Bruno Mars–ի «24K Magic» հիթի կատարմամբ։
Загружается новость ... "Лево"
Միրզոյանն առաջին տեղը կիսում է Ուզբեկստանի ներկայացուցիչ Սարդոր Միլանոյի հետ։
Հայաստանը ներկայացնող երկրորդ մասնակիցը` Սյուզաննա Մելքոնյանը, հավաքել է 118 միավոր։
«Նոր ալիք 2017» մրցույթի եզրափակիչն անցկացվում է սեպտեմբերի 8–17–ը Սոչիում։ Այս տարի մրցույթին մասնակցում է 14 կատարող 9 երկրից` Հայաստանից, Վիետնամից, Ղազախստանից, Մոլդովայից, Ռումինիայից, Ռուսաստանից, Ուզբեկստանից, Ուկրաինայից և Շվեդիայից։
18–ամյա Էռնա Միրը (Միրզոյան) Ստեփանակերտից է, նա Voices of Artsakh պրոդյուսերական կենտրոնի շրջանավարտ է։ Միրզոյանը սովորում է «Երաժշտության տեսություն» երաժշտական քոլեջի 4–րդ կուրսում, նա The Voice (Հայաստան) նախագծի եզրափակչի մասնակից է։ –0–