Հոլիվուդյան դերասանուհի Անժելա Սարաֆյանը պատմել է Հայոց ցեղասպանության ժամանակ տուժած իր հարազատների մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

18.03.2017, 14:30
Ամերիկահայ դերասանուհի Անժելա Սարաֆյանը պատմել է 1915 թ.-ին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ժամանակ տուժած իր հարազատների պատմությունը:
Հոլիվուդյան դերասանուհի Անժելա Սարաֆյանը պատմել է Հայոց ցեղասպանության ժամանակ տուժած իր հարազատների մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Ամերիկահայ դերասանուհի Անժելա Սարաֆյանը պատմել է 1915 թ.-ին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ժամանակ տուժած իր հարազատների պատմությունը:

«Սա տատիկիս ընտանիքի լուսանկարն է. նրանք հինգ երեխա էին ընտանիքում: Նրա մայրը որբ է մնացել Հայոց ցեղասպանությունից հետո: Փոքրիկ աղջկան հաջողվել է փրկվել մահից՝ թաքնվելով մի որոշ ժամանակ հորեղբոր տանը», - ասել է Սարաֆյանը՝ Հայոց ցեղասպանության մասին հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի առաջխաղացման արշավի շրջանակում Youtube-ում հրապարակված տեսանյութում:


Նա պատմել է, որ տատիկի մայրը, իր ավատ քույրերի հետ, ստիպված են եղել դեգերել տարբեր գյուղերով՝ փնտրելով իրենց համար անվտանգ վայր: «Ի վերջո, նա հայտնվել է Հալեպում, որտեղ և ծանոթացել է ապագա ամուսնու հետ: Հետո նրանք տեղափոխվել են Հայաստան, սակայն այդպես էլ իրենց տունը չեն ունեցել», - ասել է Սարաֆյանը:

Նրա խոսքով, նույնիսկ Հայաստանում նրանք չկարողացան ընտելանալ, անընդհատ ստիպված էին ինչ-ինչ պատճառներով գոյատևել:

Загружается новость ... "Право"

«Ես շատ բան եմ ժառանգել տատիկիցս և մորիցս: Ջերմությունը և սերը, որ տեսել եմ հայրական տանը. ես մեծացել եմ Լոս Անջելեսում: Նրանցից սովորել եմ հայկական ճաշատեսակներ պատրաստել, սիրել, լինել բարի: Կարծում եմ, սրանք այն հատկանիշներն են, որոնք բնորոշ են հայ կանանց», - ասել է Սարաֆյանը:

Նա կոչ է արել բոլորին ներկայացնել իրենց ընտանեկան պատմությունները և չլռել այն մասին, թե ինչ է տեղի ունեցել 1915 թ.-ին:

Սարաֆյանը խաղացել է «Խոստումը» ֆիլմի դերերից մեկը:

«Խոստում» ֆիլմը մեծ էկրաններ կբարձրանա 2017 թ.-ի ապրիլի 21-ին:

Ֆիլմի ռեժիսորն է Թերի Ջորջը, ով առաջադրվել է «Օսկարի» «Ռուանդայի հյուրանոց» ֆիլմի համար` որպես լավագույն ռեժիսոր: Ֆիլմի սցենարի հեղինակն է Ռոբին Սվայկորդը:

Ֆիլմի գլխավոր դերակատարներն են աշխարհահռչակ դերասաններ Քրիստիան Բեյլը, Օսկար Այզեքը և Շառլոտա Լը Բոնը: Ֆիլմում նկարահանվել են նաև ֆրանսիացի աստղ Ժան Ռենոն, ինչպես նաև Ջեյմս Քրոմվելը և Անժելա Սարաֆյանը:

Ֆիլմի գլխավոր հերոսներն են ուսանող-բժիշկ Միքայել Պողոսյանը (Օսկար Այզեքը), ֆոտոլրագրող Քրիս Մայերը (Քրիստիան Բեյլ), ով ժամանել է Օսմանյան կայսրություն՝ լուսաբանելու աշխարհաքաղաքական իրադարձությունները և Փարիզում սովորող հայ նկարչուհի Աննան (Շառլոտա Լը Բոն): Բովանդակությունը կառուցված է նրանց սիրային եռանկյան շուրջ՝ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության տարիներին: -0-