Հայաստանը դարձել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության միջկառավարական կոմիտեի անդամ
02.06.2016,
15:14
Հայաստանը դարձել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության միջկառավարական կոմիտեի անդամ:
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը դարձել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության միջկառավարական կոմիտեի անդամ, հաղորդում է ՀՀ մշակույթի նախարարությունը:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում մայիսի 30-ից հունիսի 1-ը տեղի է ունեցել «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» 2003 թվականի կոնվենցիայի անդամ պետությունների գլխավոր ասամբլեայի 6-րդ նստաշրջանը: Նստաշրջանի ժամանակ Հայաստանը երկրորդ տարածաշրջանային խմբից (Արևելյան Եվրոպայի երկրներ) չորս տարի ժամկետով միաձայն ընտրվել է կոմիտեի անդամ:
Կոմիտեի կազմի մեջ մյուս խմբերից ընտրվել են Կիպրոսը, Ավստրիան, Գվատեմալան, Կոլումբիան, Կուբան, Ֆիլիպինները, Զամբիան, Սենեգալը, Մավրիկիոսը, Պաղեստինը և Լիբանանը։
Միջկառավարական կոմիտեն Կոնվենցիայի գլխավոր մարմիններից մեկն է: Այն ստեղծվել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն, ունի 24 անդամ՝ վեց տարածաշրջանային խմբերից: -0-