431.08
4.38
402.99
+6
Եղանակը Երևանում
Հայ

Երևանի «Ոսկե ծիրան» 20-րդ միջազգային կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը՝ ARARAT հայկական կոնյակների աջակցությամբ (ՖՈՏՈ)

13:02
10 Հուլիսի 2023

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի և ARARAT հայկական կոնյակների համագործակցությունը տարիների պատմություն ունի։ Հուլիսի 9-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ 20-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը՝ ARARAT հայկական կոնյակների աջակցությամբ, հաղորդում է Երևանի կոնյակի գործարանը։

Золотой абрикос

ARARAT լեգենդար հայկական կոնյակներն աջակցել են «Ոսկե ծիրանին» փառատոնի հիմնադրման առաջին իսկ տարվանից։ Տարիներ շարունակ մշակութային այս կարևոր իրադարձությունը կերտում է հայկական կինեմատոգրաֆիայի դիմագիծը և նոր տաղանդներ գտնելու մեծ հարթակ հանդիսանում։ Տարին հոբելյանական է թե՛ «Ոսկե ծիրանի», որը նշում է իր 20-րդ փառատոնի բացումը, թե՛ հայ կինոյի հիմնադրման համար՝ որն արդեն ամբողջացնում է իր 100 տարվա պատմությունը։

Золотой абрикос

Փառատոնի բացումն ազդարարվեց ռեժիսոր Ջեսիկա Վուդվորթի «Լուկա» ֆիլմով։ Ֆիլմում Ջերալդին Չապլինի հետ գլխավոր դերերից մեկը կերտել է դերասան Սամվել Թադևոսյանը։

Золотой абрикос

Այս տարի փառատոնը հյուրընկալել է բազմաթիվ հայտնի կինոգործիչների, որոնց թվում են եվրոպական կինոյի կենդանի լեգենդներ Դարդեն եղբայրները, ժամանակակից հեղինակային կինոյի վառ ներկայացուցիչներից մեկը՝ Լավ Դիասը, ճապոնական կինոմշակույթի հայտնի գործիչ Տակեշի Կիտանոն, բրիտանացի հայտնի կինոպրոդյուսեր Ջերեմի Թոմասը և այլոք։

Золотой абрикос

Բացման հանդիսավոր արարողության ժամանակ Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանը հատուկ մրցանակ հանձնեց հիմնադիրներին՝ շնորհակալություն հայտնելով «Ոսկե ծիրան» փառատոնի հիմնադիրներին նվիրական աշխատանքի համար։

Золотой абрикос

«20 տարի առաջ Հայաստանում հիմնադրել կինոփառատոն նշանակում էր բարդ հանգամանքներին հակադրել երազանքը։ Այսօր, 20 տարի անց, վստահորեն կարելի է ասել, որ Ոսկե ծիրանը կերտեց ժամանակակից Երևանի մշակութային դիմագիծը՝ հաղորդելով նրան բացառապես նոր մշակութային միջավայր։ Ոսկե ծիրանին սպասում են կինոյի սիրահարները, Ոսկե ծիրանին սպասում են երևանցիները, Ոսկե ծիրանին սպասում է Երևանը, ստանալով այս օրերին տոնական յուրահատուկ տրամադրություն և հանդերձանք։ Բայց հանդիսավոր լուսարձակների ստվերում ահռելի ջանքեր են, նվիրյալների համարձակությունը և անձնուրաց աշխատանքը», - նշեց Սերգեյ Խաչատրյանը։

Золотой абрикос

«Տարին իրոք հոբելյանական է հայկական կինոարտադրության համար: Հայ կինոյի 100 տարին բաժանվում է տարբեր պատմական շրջանների, որոնցից յուրաքանչյուրն իր դիմագիծն ունի: 70-ականների ֆիլմերի ոսկե ժառանգության հովանու ներքո այժմ ունենք անկախության շրջանի ֆիլմերը, որն ամենահետաքրքիրը պետք է լինի մեզ համար և հիմք հանդիսանա կինոյի մշակույթի շարունակականությունն ամրապնդելու համար», - ասում է «Ոսկե ծիրան» փառատոնի գեղարվեստական ղեկավարԿարեն Ավետիսյանը։

Золотой абрикос

Կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությանը հաջորդեց պաշտոնական ընդունելությունը, որը տեղի ունեցավ ARARAT Թանգարանում։ Փառատոնի հյուրերը հնարավորություն ունեցան միմյանց հետ փոխանակելու փառատոնի մեկնարկի ջերմ պահերը, ինչպես նաև կարծիքներ կիսեցին փառատոնի ակնկալիքների և կարևոր դրվագների մասին՝ վայելելով լեգենդար հայկական կոնյակը, խորհրդանշական ARARAT Apricot խմիչքը, ինչպես նաև նրանց հիմքով պատրաստված կոկտեյլներ։–0–

Золотой абрикос

Золотой абрикос

Золотой абрикос

Золотой абрикос

Золотой абрикос

Золотой абрикос

Золотой абрикос

Золотой абрикос

Золотой абрикос

Золотой абрикос

Золотой абрикос

Золотой абрикос

Золотой абрикос

Золотой абрикос

Золотой абрикос

Золотой абрикос

Золотой абрикос

Золотой абрикос

Золотой абрикос

Золотой абрикос

Золотой абрикос

Золотой абрикос

Золотой абрикос

Золотой абрикос

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
24 Նոյեմբերի 2023
Հայաստանը պատրաստվում է նշել անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակը
Հայաստանը պատրաստվում է նշել անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակը
19:04
22 Նոյեմբերի 2023
Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակներն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի` Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների օրացույցում
Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակներն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի` Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների օրացույցում
18:26
20 Նոյեմբերի 2023
Լեգենդար ARARAT-ը կազմակերպել է հատուկ երեկո Տիգրան Համասյանի համերգներին ընդառաջ (ՖՈՏՈ)
Տիգրան Համասյանի Երևանյան համերգներին ընդառաջ ARARAT լեգենդար հայկական կոնյակների հովանու ներքո Տիգրան Ձիթողցյանի արվեստանոց-ցուցասրահում տեղի ունեցավ հատուկ երեկո, որի ընթացքում հյուրերը վայելեցին Տիգրան Համասյանի և կոնտրաբասահար Ռիք Ռոզատոյի անկրկնելի երաժշտությունը. ՖՈՏՈ
09:58
20 Նոյեմբերի 2023
Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2023»–ում ներկայացնող Yan Girls խումը մեկնել է Նիցցա
Yan Girls–ը մրցույթին հանդես կգա «Do It My Way» ստեղծագործությամբ
19:37
11 Հոկտեմբերի 2023
«Մայրիկ ջան». Ավրաամ Ռուսսոն հայալեզու երգ է ներկայացրել (ՎԻԴԵՈ)
«Մայրիկ ջան». Ավրաամ Ռուսսոն հայալեզու երգ է ներկայացրել. ՎԻԴԵՈ
19:37
31 Հուլիսի 2023
Disney-ը ամենայն հավանականությամբ չեղարկել է Հայոց ցեղասպանության կազմակերպիչ Աթաթուրքին նվիրված սերիալի ցուցադրությունը
Disney-ը չեղարկել է Հայոց ցեղասպանության կազմակերպիչ Աթաթուրքին նվիրված սերիալի ցուցադրությունը
11:02
29 Հուլիսի 2023
Աշխարհահռչակ Snoop Dogg-ը հանդես կգա Երևանում (ՎԻԴԵՈ)
Աշխարհահռչակ Snoop Dogg-ը համերգով հանդես կգա Երևանում. ՎԻԴԵՈ
15:41
27 Հուլիսի 2023
Հայուհի Մադլենը Ջոն Լենոնի Imagine հիթի հայերեն կատարմամբ ցնցել է ֆրանսիական «Մանկական ձայնը» նախագծի ժյուրիին (ՎԻԴԵՈ)
Հայուհի Մադլենը Ջոն Լենոնի Imagine հիթի հայերեն կատարմամբ ցնցել է ֆրանսիական «Մանկական ձայնը» նախագծի ժյուրիին. ՎԻԴԵՈ
15:16
19 Հուլիսի 2023
«Սլավյանսկի բազար» մրցույթում Գրան Պրիի արժանացած Մաշա Մնջոյանը պատմել է իր տպավորությունների մասին
«Սլավյանսկի բազար» մրցույթում Գրան Պրիի արժանացած Մաշա Մնջոյանը պատմել է իր տպավորությունների մասին
14:32
17 Հուլիսի 2023
Հայաստանը ներկայացնող Մաշա Մնջոյանն արժանացել է Գրան Պրի մրցանակի «Славянский базар» մրցույթում (ՎԻԴԵՈ)
Հայաստանը ներկայացնող երգչուհի Մաշա Մնջոյանը Վիտեբսկում անցկացված «Славянский базар» մրցույթում, դարձել է հաղթող՝ արժանանալով Գրան Պրի մրցանակին. ՎԻԴԵՈ
14:11
03 Հուլիսի 2023
Ամերիկահայերը կոչ են անում Disney–ին չեղարկել Հայոց ցեղասպանության կազմակերպիչ Աթաթուրքի մասին սերիալի ցուցադրությունը
Ամերիկահայերը կոչ ենարել Disney-ին չեղարկել ժամանակակից Թուրքիայի հիմնադիր, 1915-1923 թվականների Հայոց ցեղասպանության կազմակերպիչ Քեմալ Աթաթուրքի կյանքի մասին պատմող սերիալը
13:11
23 Հունիսի 2023
Անչափ հուզիչ. Ճապոնիայի դեսպանը Կապանում կատարում է «Հայի աչքեր» ստեղծագործությունը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Անչափ հուզիչ. Ճապոնիայի դեսպանը Կապանում հայերեն կատարում է «Հայի աչքեր» ստեղծագործությունը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ