Զինծառայողին հասցրել են ինքնասպանությա՞ն

02.06.2017, 14:17
Հարուցվել է քրեական գործ՝ նախօրեին պայմանագրային զինծառայող Մելիք Խաչատրյանի մահվան դեպքի առթիվ:
Զինծառայողին հասցրել են ինքնասպանությա՞ն
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հարուցվել է քրեական գործ՝ նախօրեին պայմանագրային զինծառայող Մելիք Խաչատրյանի մահվան դեպքի առթիվ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2017 թվականի հունիսի 1-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահեստում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող, ենթասպա, 1981թ. ծնված Մելիք Դավիթի Խաչատրյանը՝ կախված վիճակում: Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև նամակ։

Загружается новость ... "Лево"

Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն, հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը):

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ Մ.Խաչատրյանի ինքնասպանության պատճառները պարզելու ուղղությամբ։

Նախաքննությունը շարունակվում է: -0-