Զբոսաշրջության կոմիտեն Մադրիդում կմասնակցի FITUR 2026 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին

17.01.2026, 17:33
Հայաստանը կներկայացվի միջազգային հարթակում, որպես զբոսաշրջային հետաքրքիր և յուրօրինակ ուղղություն
Զբոսաշրջության կոմիտեն Մադրիդում կմասնակցի FITUR 2026 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի․/Նովոստի-Արմենիա/․ Հունվարի 21–25-ը` Իսպանիայի Մադրիդ քաղաքում, ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեն՝ Հայաստանում գործող զբոսաշրջային ընկերությունների հետ միասնական տաղավարով, կմասնակցի FITUR 2026 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին: Այս մասին հայտնում է կոմիտեի մամուլի ծառայությունը։

«Հայաստանը կներկայացվի միջազգային հարթակում, որպես զբոսաշրջային հետաքրքիր և յուրօրինակ ուղղություն»,-նշվում է հաղորդագրության մեջ։