«Ընտրություններից հետո նորից նույն կեղտաջուրն ենք խմում». Արբատ գյուղի բնակիչների բողոքը
09.06.2017,
14:45
Արարատի մարզի Արբատ գյուղի բնակիչներն այսօր բողոքի ակցիա են անցկացնում գյուղապետարանի դիմաց:
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Արարատի մարզի Արբատ գյուղի բնակիչներն այսօր բողոքի ակցիա են անցկացնում գյուղապետարանի դիմաց:
Ինչպես հաղորդում է shamshyan.com կայքը, բնակիչները բողոքում են խմելու ջրի որակից: «Խմելու ջուր որպես այդպիսին չես կարող օգտագործել։ Երեխաներն այն խմելուց հետո փորլուծություն, ուժեղ փորացավեր են ունենում, քանի որ այն պիտանի չէ խմելու համար»,- դժգոհում են գյուղի բնակիչները:
Աղբյուրի համաձայն, նրանք նշել են, որ բազմիցս բարձրաձայնել են հարցը, դիմել պատկան մարմիններին, սակայն ոչ մի պատասխան չեն ստացել։ Հիմա էլ չգիտեն, թե ինչպես պետք է լուծել խնդիրը։
«Ընտրություններից առաջ 1 շաբաթ ջրի որակը լավն էր, սակայն ընտրություններից հետո նորից նույն կեղտաջուրն ենք խմում։ Ուզում ենք, որ կառավարությունը փորձագետներից կազմված հանձնաժողով ուղարկի գյուղ, որպեսզի ուսումնասիրեն խնդիրը և համոզվեն, որ բնակիչները ճիշտ են։ Եթե խնդիրը չկարգավորվի, ապա ստիպված ողջ գյուղով՝ մեր ու մանուկ, ահել-ջահել դուրս ենք գալու փողոց՝ ի նշան բողոքի փակելով հանրապետական նշանակություն ունեցող ճանապարհը»,- ասել են բնակիչները։ -0-

Загружается новость ...
"Право"