Վրաստանին անհրաժեշտ է իրականացնել Հայաստանի հետ սահմանի սահմանագծում. Կոբախիձե

05.10.2026, 12:06
Վրաստանին անհրաժեշտ է իրականացնել Հայաստանի և Ադրբեջանի հետ պետական սահմանների սահմանազատում և սահմանագծում, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն
Վրաստանին անհրաժեշտ է իրականացնել Հայաստանի հետ սահմանի սահմանագծում. Կոբախիձե

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Վրաստանին անհրաժեշտ է իրականացնել Հայաստանի և Ադրբեջանի հետ պետական սահմանների սահմանազատում և սահմանագծում, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Մենք բարեկամական հարաբերություններ ունենք ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ: Երկու պետությունների հետ էլ անհրաժեշտ է իրականացնել սահմանազատում – սահմանագծում, և այս հարցով աշխատանքը ապագայում կշարունակվի բացարձակապես բարեկամական ռեժիմով», — ասել է Կոբախիձեն Imedi հեռուստաալիքի եթերում:

Վրաստանի վարչապետը նաև մեկնաբանել է Հայաստանի տարածքում TRIPP նախագծի իրականացման հեռանկարները: Նրա խոսքով՝ Թբիլիսին այն չի դիտարկում որպես մրցակից Վրաստանով անցնող ավանդական տրանսպորտային երթուղիներին:

Կոբախիձեն նշել է, որ բեռնաշրջանառությունը Միջին միջանցքով նշանակալիորեն աճել է, ինչի հետ կապված տրանսպորտային երթուղիների դիվերսիֆիկացման անհրաժեշտություն է առաջացել:

Երևանի դիրքորոշումը սահմանագծման վերաբերյալ

2026 թվականի մայիսին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանի օրակարգում է հայ-վրացական սահմանի սահմանագծման ավարտը, և որ վրացի գործընկերների հետ համապատասխան ձեռք բերված համաձայնություններն արդեն առկա են:

Ավելի վաղ Փաշինյանը նշում էր, որ հայ-վրացական սահմանի սահմանագծման գործընթացը շարունակվում է ավելի քան 20 տարի: 2025 թվականի հունվարին Կոբախիձեի հետ բանակցությունների արդյունքներով նա հայտնել էր, որ կողմերը պայմանավորվել են ակտիվացնել այս գործընթացը և ջանքեր գործադրել դրա առաջմղման համար: