Որպես անհետ կորած որոնվող 40-ամյա տղամարդը հայտնաբերվել է
22.09.2025,
18:30
Որպես անհետ կորած որոնվող 40–ամյա Բենիամին Հ․–ն 16 օր անց հայտնաբերվել է
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Որպես անհետ կորած որոնվող 40–ամյա Բենիամին Հ․–ն 16 օր անց հայտնաբերվել է, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։
Սեպտեմբերի 3-ին Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնի կողմից հաղորդվել էր 1985 թվականին ծնված Բենիամին Հ.-ի անհետ կորելու մասին։
Սեպտեմբերի 19-ին նա Երևանի Ալեք Մանուկյան փողոցում հայտնաբերվել և տեղափոխվել է Ախուրյանի բաժին։ Հանգամանքները պարզվում են։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ավելի օպերատիվ լուրերին կարող եք ծանոթանալ մեր Տելեգրամում։

