436.74
4.42
403.98
+12
Եղանակը Երևանում
Հայ

Ucom-ի շուրջ ստեղծված իրավիճակը հանգուցալուծվեց․ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը հայտնել է ընկերությունից հեռանալու մասին (ՎԻԴԵՈ)

19:20
20 Ապրիլի 2020

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի․ /Նովոստի-Արմենիա/․ Ucom-ի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը վերջ է դրել ապրիլի 9-ից հեռահաղորդակցման օպերատորի շուրջ ծավալվող ինտրիգին։ Այս մասին հայտնում է ԱՌԿԱ-Telecom հեռահաղորդակցության պորտալը։

Ապրիլի 9-ին Եսայանը և Ucom- ի բոլոր ղեկավարները որոշում կայացրեցին դադարեցնել իրենց պարտականությունները, որից հետո 800-ից ավելի աշխատակիցներ հրաժարականի դիմում գրեցին: Ընկերության մամուլի ծառայությունը հայտարարության մեջ նշել է, որ իրավիճակը առաջացել է բաժնետերերի միջև տարաձայնությունների պատճառով: 

«Այս օրերին մի շարք խորհրդակցություններ է անցկացվել Խորհրդի անդամների և մեծամասնության բաժնետերերի հետ։ Ես նշել եմ, որ ուզում եմ լքել ընկերությունը, որովհետև այս սկզբունքներով ես չեմ կարող աշխատել և միայն ֆինանսական սկզբունքներով ես երբեք չեմ կառավարել ընկերությունը։ Դրա համար, ապրիլի 9-ին՝ իմ ծննդյան օրը, հեռանալու դիմում գրեցի, ինձնից հետո 868 աշխատակից դիմում են գրել, եթե չեմ սխալվում, նույնիսկ ավելի շատ մարդ»,-նշել է Եսայանը։

Նրա խոսքով, ավելի ուշ իրենք դիմել են ընկերության բաժնետոմսերի 94,01%-ը 34 մլրդ դրամից ավելի գումարով (ինչը համարժեք է 70 ԱՄՆ դոլարին) գնելու առաջադրանքով։

«Դա շատ լավ արժեք է, մեր կարծիքով, շուկայականից էլ բարձր»,- հայտնեց նա։

Եսայանը ողջ ընկերությունը գնահատել է 180 մլն ԱՄՆ դոլար, որից 110 մլն դոլարը վարկային բեռն է։

«Ես մնացի որպես տնօրեն ու հետո լուրերով լսեցի, որ ապրիլի 14-ին խորհուրդը որոշում է կայացրել, որ ես այլևս տնօրեն չեն։ Ընդ որում ես ոչ մի որոշում չեմ ստացել»,- ասաց Եսայանը։

Загружается новость ... "Лево"
Ապրիլի 16-ին «Galaxy Group»-ը, որը, փաստացի, Ucom-ի բաժնետոմսերի ամենամեծ սեփականատերը (մոտ 78% -ը պատկանում է ՊEK-i և Ֆինանսների նախարարության նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանի ընտանիքին), հայտարարություն է տարածել, որում ասվում էր, որ ապրիլի 14-ին Ucom ընկերության Նախագահների խորհուրդը հեռահաղորդակցության օպերատորի գլխավոր տնօրեն է նշանակել Արա Խաչատրյանին։ Նույն օրը Ucom ընկերությունը հանդես է եկել հերքումով՝ հայտարարելով, որ «Galaxy Group»-ը ԶԼՄ-ներին ներկայացրել է իրավական ուժ չունեցող փաստաթղթեր։

«Այս պահից սկսած՝ ես հայտարարում եմ, որ դադարեցնում եմ զբաղվել Ucom-ով։ Իմ քայլերը շատ գիտակցված են, ես գիտեմ իմ քայլերի հաջոդականությունը։ Համոզված եմ, որ Ucom-ի թիմը նոր Ucom կստեղծ՝ ավելի լավն ու ավելի մեծը։ Մենք գնալու ենք այդ ճանապարհով։ Ընկերությունը կկոչվի Unet, ինչպես և պլանավորվել էր»,- ասաց Եսայանը։

Նրա խոսքով՝ իրենք (Եսայան եղբայրները, ում պատկանում է 6%-ից ավելի քիչ բաժնետոմսերը) իրենց խաբավծ են զգում, իրենց առաջարկը չի ընդունվել։

«Թող Արա Խաչատրյանը հենց հիմա գրանցվի պետռեգիստրով և գա կանգնի ընկերության ղեկին»,- ասաց Եսայանը

Եսայանը շնորհակալություն է հայտնել աշխատակիցներին, ովքեր, չնայած հրաժարականի մասին հայտարարություններին, շարունակել են կատարել իրենց պարտականությունները, և բոլոր նրանց, ովքեր այս օրերին աջակել են իրենց: 

Ucom ընկերությունը Հայաստանում 2009թ. սկսած կառուցել է գերժամանակակից օպտիկամանրաթելային ցանց, որը հնարավորություն է տալիս մեկ կապուղով մատուցել երեք ծառայություն՝ ինտերնետ, հեռուստատեսային ծառայություն և հեռախոսակապ: 2015թ. հունիսի դրությամբ ընկերությունն ունի ավելի քան 100 000 բաժանորդ և 800-ից ավելի աշխատակից: Համագործակցելով համաշխարհային գերհզոր ընկերությունների հետ` Ucom–ը կարողացել է իր հաստատուն դիրքը գրավել Հայաստանի հեռահաղորդակցման շուկայում:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:07
04 Մարտի 2024
Հայաստանի բնակիչների ավելի քան 80%–ը տեսնում է պատերազմի սպառնալիք մոտ ապագայում ․ հարցում
Հայաստանի բնակիչների ավելի քան 80%–ը տեսնում է պատերազմի սպառնալիք մոտ ապագայում
15:36
04 Մարտի 2024
Հայաստանի բնակիչները նշել են այն երկիրը, որից ամենից շատն են սպասում ռազմաքաղաքական օգնություն
Հայաստանի բնակիչները նշել են այն երկիրը, որից ամենից շատն են սպասում ռազմաքաղաքական օգնություն
14:53
04 Մարտի 2024
Այսուհետ շտապօգնության կանչի թերթիկները կլրացվեն էլեկտրոնային եղանակով
Բջջային նոր հավելվածը հնարավորություն կտա ներբեռնել բուժառուի տվյալները մեկ ընդհանուր համակարգում
14:23
04 Մարտի 2024
Կասկադի կիսակառույց վերին հատվածում կառուցապատման լայնածավալ ծրագիր կիրականացվի
Այդ հատվածի շինարարությունն անավարտ էր մնացել դեռևս խորհրդային տարիներից
14:13
04 Մարտի 2024
Փաշինյանը ՊՊԾ պետ է նշանակել
Փաշինյանը ՊՊԾ պետ է նշանակել
12:07
04 Մարտի 2024
Հրուշակեղենի արտադրամասերից մեկում վտանգավոր տորթի արտադրություն է կասեցվել (ՖՈՏՈ)
Տորթում կասկածել են աղիքային ցուպիկի առկայություն․ ՖՈՏՈ
10:09
04 Մարտի 2024
Մարտի 8–ին Երևանում աղջիկներն ու կանայք կարող են անվճար օգտվել տրանսպորտի որոշ տեսակներից
Մարտի 8–ին Երևանում աղջիկներն ու կանայք կարող են անվճար օգտվել տրանսպորտի որոշ տեսակներից
18:42
01 Մարտի 2024
Բիբլոս Բանկ Արմենիան աջակցել է «Նորարարի երկընտրանքը» բեսթսելերի հայերեն հրատարակությանը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Բիբլոս Բանկ Արմենիան իր կրթական ծրագրերի շրջանակում աջակցել է ամերիկացի բիզնես խորհրդատու Քլեյթոն Մ․ Քրիստենսենի «Նորարարի երկընտրանքը» գրքի հայերեն թարգմանությանն ու հրատարակությանը «Անտարես» հրատարակչության կողմից
16:03
01 Մարտի 2024
Ֆրանսիայից Հայաստան գնդակ են ուղարկել, որի մեջ թմրանյութ է եղել (ՎԻԴԵՈ)
Թմրանյութով գնդակ․ Ֆրանսիայից Հայաստան գնդակ են ուղարկել, որի մեջ թմրանյութ է եղել․ ՎԻԴԵՈ
15:46
01 Մարտի 2024
Կենսաթոշակի գործի կազմման համար պահանջել է 400 հազ․ դրամ կաշառք․ ՄՍԾ պաշտոնյայի կողմից կաշառք ստանալու մի շարք դեպքեր են բացահայտվել
Կենսաթոշակի գործի կազմման համար պահանջել ու ստացել են 400 հազ․ դրամ կաշառք
14:50
01 Մարտի 2024
Սպասվում է տաք և բավարար տեղումներով մարտ․ Սուրենյան
Սուրենյանը նշել է, թե ինչ եղանակ է սպասվում մարտին