ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Գեղարքունիքում այսօր առավոտյան ՀՀ ՊՆ հաշվեկշռում հաշվառված ԳԱԶ 66–ի ՃՏՊ–ի հետևանքով տուժած զինծառայողները գտնվում են հոսպիտալում, Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Նոր տեղեկություններ տուժած զինծառայողների մասին. նրանցից մեկը կոտրվածքներ ունի>>
Հովհաննիսյանի խոսքով, այս պահին, բացի մեկ զինծառայողից, բոլորը Մուրացանի հոսպիտալում են, և նրանցից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում: -0-