Ցմահ ազատազրկման դատապարտված Պերմյակովը հրաժարվում է բողոքարկել իր դատավճիռը

10.11.2016, 14:12
Հայաստանի վերաքննիչ դատարանի նիստը Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության համար ցմահ ազատազրկված Վալերի Պերմյակովի գործով հետաձգվել է:
Ցմահ ազատազրկման դատապարտված Պերմյակովը հրաժարվում է բողոքարկել իր դատավճիռը
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի վերաքննիչ դատարանի նիստը Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության համար ցմահ ազատազրկված Վալերի Պերմյակովի գործով հետաձգվել է նրա` փաստաբանի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով։

Հինգշաբթի դատական նիստում Պերմյակովի փաստաբան Էդուարդ Աղաջանյանը հայտարարեց, որ երեք օր առաջ իր պաշտպանյալը դիմում է ներկայացրել առաջին ատյանի դատարանի դատավճռի բոլոր կետերի նկատմամբ բողոքների բացակայության վերաբերյալ։ Վ.Պերմյակովը նաև հրաժարվել է ներկայանալ դատարան, հայտնում է Ինտերֆաքսը։

«Վալերի Պերմյակովի` բողոքներից հրաժարվելը կասկածի տակ է դնում իմ լիազորությունները»,– նշեց փաստաբանը։

Նիստը տեղափոխվել է նոյեմբերի 18–ին։

Ավելի վաղ Վալերի Պերմյակովի պաշտպանությունը վերաքննիչ բողոք էր ներկարացրել առաջին ատյանի դատարանի` սահմանն օրինական հատելու փորձի մասով կայացրած դատավճռի վերաբերյալ։
«Վերաքննիչ բողոքի բովանդակությունն առայժմ գաղտնի է։ Կարող եմ ասել միայն, որ բողոքարկվել է Վ.Պերմյակովին սահմանն անօրինական հատելու 34-329 հոդվածի առաջին մասով»,– ավելի վաղ ասել էր Աղաջանյանն «Ինտերֆաքսին»։

Օգոստոսի 23–ին Հայաստանի դատարանը դատապարտել է Վ.Պերմյակովին ցմահ ազատազրկման Գյումրիում 2015 թվականի հունվարի 12–ին Ավետիսյան ընտանիքին սպանելու համար։

2015 թվականի օգոստոսի 12–ին Գյումրու ՌԴ զինվորական կայազորային դատարանը Պերմյակովին մեղավոր է ճանաչել ՌԴ ՔՕ երեք հոդվածներով` դասալքություն, զենքի հափշտակում և անօրինական կրում` դատապարտելով նրան 10 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում։ Տվյալ գործն առանձնացվել է Գյումրում կատարած սպանության մասին քրեական գործից։ -0-