Տղամարդը փորձել է սպանել հորեղբոր աղջկան. շարժառիթը հայտնի է

10.03.2016, 19:58
31-ամյա կնոջը սպանելու փորձ է կատարվել նախօրեին Կոտայքի մարզում, հայտնում է investigative.am–ը։
Տղամարդը փորձել է սպանել հորեղբոր աղջկան. շարժառիթը հայտնի է
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի. /Նովոստի–Արմենիա/. 31-ամյա կնոջը սպանելու փորձ է կատարվել նախօրեին Կոտայքի մարզում, հայտնում է investigative.am–ը։

«2016 թվականի մարտի 9-ին ժամը 20:30-ին, Նոր-Հաճնի պոլիկլինիկայից ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Մրգաշեն-Քանաքեռավան ավտոճանապարհին արնահոսող վնասվածքներով կին է հայտնաբերվել: Տեղում պարզվել է, որ վերջինս հանդիսանում է 1985թ. ծնված Ռուզան Խուդոյանը, ով դեմքի ու մարմնի տարբեր հատվածների բազմաթիվ սուր ծակած-կտրած վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Նախնական տվյալներով՝ տուժածին դանակի գործադրմամբ բազմաթիվ մարմնական վնասվածքներ է պատճառել նրա հորեղբոր որդին՝ նույն օրը ժամը 17-ից մինչև 17:30-ն ընկած ժամանակահատվածում, և դիմել փախուստի։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով։

Նախաքննությամբ ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են կատարված հանցագործության շարժառիթը, դեպքի մի շարք հանգամանքներ։

«Հանձնարարվել է ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ առերևույթ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ»,– նշվում է հաղորդման մեջ։