Տեսախցիկները Խոսրովի անտառում ֆիքսել են գորշ արջի (ՎԻԴԵՈ)

01.08.2024, 21:15
Գորշ արջը հանգիստ զբոսնում է Խոսրովի անտառում, ՎԻԴԵՈ
Տեսախցիկները Խոսրովի անտառում ֆիքսել են գորշ արջի (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Գորշ արջը կրկին հայտնվել է WWF Հայաստանի տեսախցիկների առջև «Խոսրովի անտառ» պետական արգելոցում։ 

Ինչպես հայտնում է WWF Armenia–ն, գորշ արջն ընդգրկված է Հայաստանի Կարմիր գրքում, ինչպես նաև ԲՊՄՄ Կարմիր ցուցակում։ 

Արեալը հիմնականում ներառում է այն վայրերը, որտեղ աճում են պտղատու ծառեր, հատապտուղներ ու ընկուզենիներ, որոնցով արջը սնվում է 

Ի դեպ` գորշ արջը միակ գիշատիչ կենդանին է, որ երկար ժամանակ կարող է մնալ առանց կենդանական կերի։