SOS. փրկե՛ք Շիրակի մարզպետին

23.03.2016, 11:54
Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը երեկ հայտարարել է, թե ինքը ևս տնակում է ապրում, գրում է «Հայկական ժամանակը»։
 SOS. փրկե՛ք Շիրակի մարզպետին

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը երեկ հայտարարել է, թե ինքը ևս տնակում է ապրում, գրում է «Հայկական ժամանակը»։

SOS Գյումրի նախաձեռնության անդամ Արսեն Մկտրչյանից թերթի թղթակիցը հետաքրքրվել է`գուցե մարզպետի՞ն էլ բնակարանով ապահովեն։

«Երիտասարդն այդ հնարավորությունը չի բացառել։ Նա լուրջ տոնով ասել է, թե դրա համար նախ պետք է մարզպետի տնակը ուսումնասիրեն, լուսանկարեն մարզպետի կենցաղային պայմանները, ու եթե առկա պատկերը գնահատելուց հետո պարզվի, որ Հովսեփյանը խիստ կարիքավոր է, ապա կփորձեն նրա բնակարանային հարցը նույնպես լուծել», նշվում է հրապարակման մեջ։

Սիմոնյանի եկամուտների հայտարարագրման տվյալներով, որը հրապարակված է Բարձրաստիճան պետական պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովի կայքում, Սիմոնյանին պատկանող ունեցվածքի թվում կա բնակարան բազմաբնակարան շենքում, HYUNDAI ELANTRA 1.6 մակնիշի ավտոմեքենա, ինչպես նաև 10 մլն դրամ և 5 հազար դոլար բանկային հաշիվներում։ –0–