ՌԴ մի քանի քաղաքացի հացադուլ է հայտարարել Մինսկի ժամանակավոր մեկուսարանում. իրավապաշտպան

31.01.2012, 19:50
ՌԴ մի քանի քաղաքացի հացադուլ է հայտարարել Մինսկի ժամանակավոր մեկուսարանում. իրավապաշտպան

ՌԴ մի քանի քաղաքացի հացադուլ է հայտարարել Մինսկի ժամանակավոր մեկուսարանում, լրագրողներին հայտարարել է բելառուսցի իրավապաշտպան Օլեգ Վոլչեկը, ով երեքշաբթի ազատ է արձակվել այդ մեկուսարանից:

«Հացադուլ հայտարարած ռուսաստանցիներն ավելի քան 40 օր գտնվում են Օկրեստինայի վրա (այն փողոցը, որտեղ գտնվում է ժամանակավոր մեկուսարանը): Նրանք փաստաթղթերի հետ կապված խնդիրներ ունեն», - նշում է Վոլչեկը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Միաժամանակ իրավապաշտպանին չի հաջողվել պարզել, թե ինչի համար են ռուսաստանցիները հայտնվել բելառուսական մեկուսարանում:

Մինսկի ՆԳԳՎ-ի մամուլի ծառայության ղեկավար Ալեքսանդր Լաստովսկին չի կարողացել «ՌԻԱ Նովոստիին» մեկնաբանել այս տեղեկատվությունը: «Այդ մասին ոչինչ չգիտեմ», - ասել է նա:

Իսկ իրավապաշտպանի խոսքերով՝ մեկուսարանում կան նաև այլ պետությունների քաղաքացիներ, քանի որ բելառուսական միլիցիան, նրա խոսքերով, այժմ իրականացնում է «Անլեգալ» օպերացիան:-0-