«Գազետա.ռու»-ի գլխավոր խմբագրի նախկին առաջին տեղակալ Ռոման Բադանինը շաբաթվա վերջին կզբաղեցնի Forbes.ru-ի գլխավոր խմբագրի պաշտոնը, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է ռուսական Forbes-ի գլխավոր խմբագիր Ելիզավետա Օսետինսկայան:
Բադանինը դեկտեմբերի սկզբին ազատվել է «Գազետա.ռու»-ից, ինչպես նա բացատրել էր ԶԼՄ-ներին, այդ թվում «Ընտրությունների խախտումների քարտ» նախագծի բաներները պորտալից հանելու պատճառով, որը «Գազետա.ռու»-ն «Գոլոս» ասոցիացիայի հետ համատեղ էր արել:
«Բադանին շուտով Forbes.ru-ի գլխավոր խմբագիրը կդառնա, կկատարի այն նույն խնդիրները, որոնք կատարում է ներկա գլխավոր խմբագիր Գրիգորի Պունանովը՝ պետք է ղեկավարի Forbes կայքը, հանդեսի հետ կայքի ինտեգրումը»,- ասել է Օսետինսկայան՝ ավելացնելով, որ իր պաշտոնը Բադանինը կարող է զբաղեցնել արդեն հինգշաբթի՝ դեկտեմբերի 22-ին:
Ըստ նրա՝ Պունանովն անձնական հանգամանքներով կլքի հրատարակությունը:
Ռոման Սերգեևիչ Բադանինն ավարտել է Լոմոնոսովի անվան ՄՊՀ-ի պատմության ֆակուլտետը: Աշխատել է Սոցիալ տնտեսական և քաղաքագիտական հետազոտությունների միջազգային հիմնադրամում (Գորբաչյով-Հիմնադրամ) և զբաղվել է գիտահետազոտական գործունեությամբ:
Վերջին 10 տարիների ընթացքում Բադանինը զբաղեցնում էր Gazeta.ru կայքի գլխավոր խմբագրի տեղակալի պաշտոնը: -0-