ԱԴԾ-ն Ռուսաստանում տեղեկատվական անվտանգություն կապահովի ՀԱՊԿ-ի շրջանակներում

28.11.2011, 17:54
ԱԴԾ-ն Ռուսաստանում տեղեկատվական անվտանգություն կապահովի ՀԱՊԿ-ի շրջանակներում
ԱԴԾ-ն Ռուսաստանում տեղեկատվական անվտանգություն կապահովի ՀԱՊԿ-ի շրջանակներում

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում Ռուսաստանի ազգային համակարգող մարմին կհանդիսանա Անվտանգության դաշնային ծառայությունը, ասվում է նախարարների կաբինետի կայքում հրապարակված կարգադրությունում:

ՌԴ ԱԳՆ-ին հանձնարարված է տեղյակ պահել այդ որոշման մասին ՀԱՊԿ քարտուղարությանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

ՀԱՊԿ-ն ռազմաքաղաքական միություն է, որը ստեղծվել է ԱՊՀ պետությունների կողմից 1992 թ.-ի մայիսի 15-ին ստորագրված Հավաքական անվտանգության պայմանագրի հիման վրա: Պայմանագիրը հինգ տարին մեկ անգամ ավտոմատ կերպով երկարացվում է: ՀԱՊԿ-ի կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը:

2010թ.-ի դեկտեմբերին ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհուրդը մասնակից երկրներին կարգադրել էր տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում ազգային համակարգող մարմին որոշել: -0