Կրասնոյարսկի մարզի ղեկավարը Շոյգուին առաջարկել է Պետդումայի ընտրությունների ժամանակ գլխավորել ՄՌ ցուցակը

25.08.2011, 16:22
Կրասնոյարսկի մարզի ղեկավարը Շոյգուին առաջարկել է Պետդումայի ընտրությունների ժամանակ գլխավորել ՄՌ ցուցակը

Կրասնոյարսկի մարզի ղեկավար Լև Կուզնեցովը ՌԴ ԱԻՆ ղեկավար Սերգեյ Շոյգուին առաջարկել է Պետդումայի ընտրությունների ժամանակ «Միասնական Ռուսաստանի» տարածաշրջանային ցուցակում որպես «առաջին համար»  առաջադրվել, հինգշաբթի «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է կուսակցության մամուլի ծառայության աշխատակիցը։

«Այսօր տեղի է ունեցել Կրասնոյարսկի Միասնական ժողովրդական ճակատի տարածաշրջանային ստորաբաժանման կոորդինացիոն խորհրդի ընդլայնված նիստը։ Մարզի ղեկավարը Սերգեյ Շոյգուին առաջարկել է կուսակցության ցուցակներում իր թեկնածությունն առաջադրել։ Առաջարկը հաշվի է առնվել և ընդունվել է»,- ասել է գործակալությանը զրուցակիցը։

Ըստ նրա՝ նիստից հետո առաջարկին համապատասխան նամակ է կազմվել ուղղված  «Միասնական Ռուսաստան» կենտրոնական գործող կոմիտեի նախագահ Անդրեյ Վորոբյովին։ Ինչպես ակնկալվում է, պատասխանը կստացվի ուրբաթ՝ օգոստոսի 26-ին։ -0-