417.4
4.02
393.4
+20
Եղանակը Երևանում
Հայ

Դատարանը հրաժարվել է ազատ արձակել Կասպերսկու որդուն առևանգելու մեջ մեղադրվող անձանց

14:14
10 Օգոստոսի 2011

Չորեքշաբթի Մոսկվայի քաղաքային դատարանն օրինական է ճանաչել հայտնի ծրագրավորող Եվգենի Կասպերսկու որդի Իվանին առևանգելու գործով մեղադրվող չորս անձանց ձերբակալության ժամկետը մինչև հոկտեմբերի վերջ երկարաձգելը, ՌԱՊՍԻ գործակալությանն է հայտնել դատարանի ներկայացուցիչը:

«Դատական կոլեգիան չի բավարարել մեղադրյալների փաստաբանների վերաքննիչ բողոքները, կալանքի ժամկետի երկարաձգման վերաբերյալ Մոսկվայի Պրեսնենսկի դատարանի որոշումն անփոփոխ է մնացել»,- նշել է գործակալության զրուցակիցը:

Ավելի վաղ Մոսկվայի Պրեսնենսկի դատարանը երկարաձգել է հայր և որդի՝ ավագ Նիկոլայ Սավելևի և կրտսեր Նիկոլայ Սավելևի կալանքի ժամկետը մինչև հոկտեմբերի 24-ը, իսկ գործի երկու մյուս անձանց՝ Ալեքսեյ Ուստիմչուկինը և Սերգեյ Գրոմովինը՝ մինչև հոկտեմբերի 25-ը:

«Կասպերսկու լաբորատորիա» ընկերության գլխավոր տնօրենի որդին՝ 20-ամյա Իվան Կասպերսկին, ում առևանգել էին ապրիլի 19-ին, ազատ է արձակվել ապրիլի 24-ին՝ մերձմոսկովյան շրջանում անցկացված հատուկ օպերացիայի արդյունքում: Իրավապահ մարմինները տեղեկացրել են առևանգման հինգ կասկածյալների ձերբակալության մասին:

Առևանգումը կազմակերպելու մեջ կասկածվողի կինը՝ Լյուդմիլա Սավելևան, ձերբակալվել էր ապրիլի 26-ին, սակայն հետաքննությունն ապացույցներ չի գտել հանցագործության մեջ նրա ներգրավվածության վերաբերյալ և մայիսի 4-ին նրան ազատ են արձակել: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:27
29 Սեպտեմբերի 2023
Քննարկվում է Հայաստանում ռուսական հեռուստաալիքներն անջատելու հարցը.ՔՊ-ական պատգամավոր
ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանը հայտարարել է, որ քննարկվում է Հայաստանում ռուսական հեռուստաալիքներն անջատելու հարցը
21:20
29 Սեպտեմբերի 2023
Կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել (ՖՈՏՈ)
Կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՖՈՏՈ
14:15
29 Սեպտեմբերի 2023
Պապիկյանը չի մասնակցի ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
Սուրեն Պապիկյանը չի մասնակցի ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
13:41
29 Սեպտեմբերի 2023
Բնակարաններ վարձով տալու պատրվակով 48-ամյա կինը 5 անձից գումար է հափշտակել
Քննչական կոմիտեն զգուշացնում է
13:01
29 Սեպտեմբերի 2023
«Մայր Հայաստան» խմբակացությունն ամբողջ կազմով չի ներկայանա Երևանի ավագանու առաջին նիստին
«Մայր Հայաստան» խմբակացությունն ամբողջ կազմով չի ներկայանա Երևանի ավագանու առաջին նիստին
12:45
29 Սեպտեմբերի 2023
Այս պահին Հայաստանի սահմանամերձ հատվածներում վիճակը հարաբերականորեն կայուն է. պաշտպանության փոխնախարար
Այս պահին Հայաստանի սահմանամերձ հատվածներում վիճակը հարաբերականորեն կայուն է, ՊՆ-ն ուշի ուշով հետևում է այդ իրավիճակի փոփոխությանը
11:10
29 Սեպտեմբերի 2023
Դիլիջանի թունելի և Պուշկինի թունելի երթևեկը ժամանակավորապես կդադարեցվի
Դիլիջանի թունելի և Պուշկինի թունելի երթևեկը ժամանակավորապես կդադարեցվի
23:37
28 Սեպտեմբերի 2023
Մեր խմբակցությունը գնում է Երևանի ավագանու նոր ընտրությունների. Մարության
Երևանի նախկին քաղաքապետ, «Ազգային առաջընթաց» կուսակցությունից քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը հայտարարել է, որ իրենց խմբակցությունը գնում է Երևանի ավագանու նոր ընտրությունների
14:13
28 Սեպտեմբերի 2023
Ի՞նչ է սպասվում, երբ Հռոմի ստատուտի վավերացումից հետո ՌԴ նախագահը մուտք գործի Հայաստան. պարզաբանում է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչը
Ի՞նչ է սպասվում, երբ Հռոմի ստատուտի վավերացումից հետո ՌԴ նախագահը մուտք գործի Հայաստան
13:39
28 Սեպտեմբերի 2023
Երևանում ավտոբուսների ժամանման միջակայքը կարող է ավելանալ, քաղաքապետարանից նշել են պատճառը
Երևանում ավտոբուսներն այս օրերին ուշացումով են ժամանում, քաղաքապետարանից նշել են պատճառը
00:11
28 Սեպտեմբերի 2023
Վարդան Ղուկասյանը Մարությանին ու Թևանյանին առաջարկ է արել
Վարդան Ղուկասյանը Մարությանին ու Թևանյանին առաջարկ է արել
00:05
28 Սեպտեմբերի 2023
«Մայր Հայաստանը» պատրաստ է իր քվեն տալ Հայկ Մարությանին. հայտարարություն
«Մայր Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել Երևանի քաղաքապետի նշանակման կապակցությամբ