414.33
4.75
386.75
+19
Եղանակը Երևանում
Հայ

Լուկաշենկոն արդեն չորրորդ անգամ կստանձնի նախագահի պաշտոնը

10:40
21 Հունվարի 2011

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ նախագահի պաշտոնը ստանձնելու արարողությունը տեղի կունենա ուրբաթ Հանրապետության պալատում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Լուկաշենկոն արդեն չորրորդ անգամ կստանձնի նախագահի պաշտոնը: Նա Բելառուսի նախագահ է ընտրվել 1994, 2001, 2006 և 2010 թվականներին: Լուկաշենկոն Բելառուսի առաջին և դեռևս միակ նախագահն է:

Նախորդ տարվա դեկտեմբերի 19-ին կայացած ընտրությունների արդյունքում Լուկաշենկոյի օգտին քվեարկել է քվեարկությանը մասնակացած ընտրողների 79,65 տոկոսը: ԿԸՀ-ի տվյալների համաձայն՝ ընտրողների մասնակցությունը կազմել է 90,65 տոկոս:

Նախագահի երդմնակալության արարողությունը հեռարձակվելու է Բելառուսի բոլոր հեռուստաալիքներով:

Արարողությանը մասնակցելու հրավեր չեն ստացել հարևան պետությունների ղեկավարները: Դա նախատեսված չէ պետական արարողակարգով: Այնուամենայնիվ, Եվրամիության երկրների՝ Մինսկում հավատարմագրված դեսպանները ևս երդմնակալության արարողությանը չեն մասնակցի: ԵՄ օտարերկրյա հարցերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցչի մամուլի քարտուղար Քեթրին Էշտոն Մայա Կոսյնչիչը հինգշաբթի հաստատել է, որ Բելառուսում ԵՄ երկրների դեսպանները չեն մասնակցի նախագահ Լուկաշենկոյի երդմնակալության արարողությանը՝ ի նշան բողոքի: ԵՄ-ի կարծիքով՝ ընտրությունները կեղծված են և ընդդիմության ու քաղաքացիական հասարակության նկատմամբ ճնշում է գործադրվել:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:53
07 Հունիսի 2023
ՃՈ երկու տեսուչ մեկ տասնյակից ավելի վարորդներից պահանջել ու ստացել են կաշառք
ՃՈ տեսուչները որպես կաշառք պահանջել են 5000–10 000 դրամ
14:44
07 Հունիսի 2023
ԵՄ առաքելությունը նախատեսում է դիտորական կետեր բացել Հայաստանի երեք քաղաքներում
Առաջիկայում ԵՄ դիտորդական կետեր կբացվեն Հայաստանի երեք քաղաքներում
13:57
07 Հունիսի 2023
Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների ծնողները դեպքի վայրում կկատարեն որոշ ուսումանասիրություններ
Զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողները  հանդիպել են Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, գնդապետ Կամո Ցուցուլյանին
12:39
07 Հունիսի 2023
Սահմանային իրավիճակը հարաբերականորեն կայուն է. ՊՆ փոխնախարար (ՎԻԴԵՈ)
Փոխնախարարը հայտնեց, որ երեկ ունեցել ենք կրակոցներ. ՎԻԴԵՈ
15:01
06 Հունիսի 2023
Բերքաբերի հատվածի մոտ 950 հեկտար գտնվում է Ադրբեջանի տիրապետության տակ. Տավուշի մարզպետ (ՎԻԴԵՈ)
Տավուշի մարզպետը հայտարարեց, որ անկլավները միշտ են եղել, ոչ թե առաջացել են հեղափոխությունից հետո. ՎԻԴԵՈ
14:49
06 Հունիսի 2023
Ադրբեջանի ԶՈւ–ն Տեղ գյուղի ինչ-որ տեղերում արդեն հետ է գնացել. մարզպետ
Սյունիքի մարզպետը հայտնեց, որ ադրբեջանցիները Տեղ գյուղի ինչ-որ տեղերում արդեն հետ են գնացել
14:10
06 Հունիսի 2023
Սևանը այս տարի էլ կկանաչի, և դժվարություններ կունենանք. նախարար
Շրջակա միջավայրի նախարարը հայտնել է, որ Սևանը այս տարի էլ կկանաչի, և դժվարություններ կունենանք
13:24
06 Հունիսի 2023
Ozon–ը դուրս է գալիս Հայաստանի շուկա
Ozon–ը դուրս է գալիս  Հայաստանի շուկա
11:41
06 Հունիսի 2023
Փաշինյանի որոշմամբ նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու հարցով միջգերատեսչական աշխատանքային խումբ է ստեղծվել
Փաշինյանի որոշմամբ նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու հարցով միջգերատեսչական աշխատանքային խումբ է ստեղծվել
11:25
06 Հունիսի 2023
Այսօր Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակի օրն է
Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակի օրը։ Սրանից մեկ օր առաջ՝ երկուշաբթի օրը, Եկեղեցին հիշում է նաև Սուրբ Հռիփսիմյանց կույսերին
11:18
06 Հունիսի 2023
Ադրբեջանի ՊՆ–ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել
Ադրբեջանի ՊՆ–ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել
10:15
06 Հունիսի 2023
Իրանի քաղաքացին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման 350 կգ հերոինի մաքսանենգության համար
Իրանի քաղաքացին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման 350 կգ հերոինի մաքսանենգության համար