Մոսկվաբնակների համար ամանորյա սեղանի արժեքը մեկ տարվա ընթացքում թանկացել է 20 տոկոսով
18:55
28 Դեկտեմբերի 2010
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ամանորյա տոներին ավանդաբար պատրաստվող ուտեստների և խմիչքի արժեքն այս տարի Մոսկվայում միջինը ավելացել է 20 տոկոսով: Եթե 2010 թ.-ի նախաշեմին չորս հոգուց բաղկացած ընտանիքը պետք է ծախսեր շուրջ 2 հազար ռուբլի (շուրջ 65 դոլար)՝ «Օլիվյե» աղցանի համար մթերք և շամպայն գնելու համար, ապա 2011 թ.-ի նախաշեմին ընտանիքին արդեն կպահանջվի 2,4 հազար ռուբլի (շուրջ 79 դոլար), նշում է «ՌԻԱ Նովոստին»:-0-
ՀՀ-ում կա՞ն կապիկի ծաղիկի դեպքեր, ինչպիսի՞ հիվանդություն է այն, որո՞նք են կանխարգելման միջոցները. հակիրճ տեղեկատվություն աշխարհում տարածվող հիվանդության մասին