Պուտինը կինոթատրոններում էլեկտրոնային տոմս ներդնելու մասին որոշում է ստորագրել

22.10.2010, 10:34
Պուտինը կինոթատրոններում էլեկտրոնային տոմս ներդնելու մասին որոշում է ստորագրել
Պուտինը կինոթատրոններում էլեկտրոնային տոմս ներդնելու մասին որոշում է ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը կինոդահլիճներում ֆիլմերի ցուցադրման մասին տեղեկատվության դաշնային ավոտմատացված ինֆորմացիոն համարկարգ կամ «միասնական տոմս» ներդնելու մասին որոշում է ստորագրել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ըստ փաստաթղթի՝ ֆիլմ ցուցադրողը պարտավոր է միասնական ինֆորմացիոն համակարգ ներկայացնել «տեղեկատվություն կինոսեանսի ամեն վաճառված տոմսի մասին, տեղեկատվությունը պետք է ներառի ցուցադրվող ֆիլմը, ցուցադրողի անվանումը, ցուցադրվող ֆիլմի անվանումը, կինոդահլիճի համարը, ցուցադրման օրը և ցուցադրման սկսզբի ժամը, շարքի և աթոռի համարը, տոմսի արժեքը, տեղեկատվություն տոմսի զեղչի մասին»:

Համակարգի և կինոթատրոնների միջև տեղեկատվության փոխանակումը պետք է տեղի կունենա ոչ պակաս, քան ժամը մեկ: Դա թույլ կտա վերահսկող մարմնին (Մշակույթի նախարարությանը) և վարձույթով զբաղվողներին օն-լայն ռեժիմում մանրամասն ու հրատապ տեղեկատվություն ստանալ ամեն ֆիլմի հավաքած գումարի մասին:

Որոշման մեջ նշված չէ, թե երբ է սկսելու գործել այդ համակարգը:-0-