«Պատվի գործ» ռուս-հայկական կազմակերպության ղեկավարը պարգևատրվել է Ռուս Ուղղափառ եկեղեցու շքանշանով

13.10.2010, 11:39
«Պատվի գործ» ռուս-հայկական կազմակերպության ղեկավարը պարգևատրվել է Ռուս Ուղղափառ եկեղեցու շքանշանով

«Պատվի գործ» ռուս-հայկական բարեգործական կազմակերպության համանախագախ Անդրանիկ Նիկողոսյանը պարգևատրվել է Ռուս Ուղղափառ եկեղեցու «Մոսկվայի ազնվահավատ Դանիիլ Իշխանի» երրորդ աստիճանի շքանշանով, նշվում է կազմակերպության մամուլի հաղորդագրության մեջ:

«Պատվո բլուրը» զինվորական գերեզմանոց է՝ հիմնված 1856 թ.-ին որպես հուշարձան Կովկասյան կորպուսի գլխավոր հրամանատար, գեներալ Նիկոլայ Մուրավյովի կարգադրությամբ: Առաջին հուղարկավորությունը վերագրվում է 1856 թ.-ին: Այն ժամանակ հենց դրա կողքին կառուցվել է ռուսական ուղղափառ մատուռ՝ որպես զոհվածների հրաժեշտի վայր:

Ժամանակն ու XX դարի դրամատիկ իրադարձությունները չեն խնայել հուշահամալիրը: 1886 թ.-ին օծված Սրբ. Արխիստրատիգ Միխայիլի մատուռը վթարային վիճակում է: Անցյալ հարյուրամյակի 50-ական թվականներին, հենց գերեզմանատան կենտրոնում  մանկական առողջարան է կառուցվել, որը 2009 թ.-ին ամբողջովին ոչ պիտանի է դարձել:

Պատվո բլրի բացման արարողությունը տեղի է ունեցել 2010 թ.-ի օգոստոսի 20-ին՝ Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Դմիտրի Մեդվեդևի ներկայությամբ:

«Ինչպես նշվում է Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլի հրամանագրում, Նիկողոսյանն արժանացել է այս պարգևին «Գյումրիում գտնվող «Պատվո բլուր» հուշահամալիրի վերականգնման գործում անձնվեր աշխատանքի համար», - նշվում է «Պատվի գործ» կազմակերպության մամուլի հաղորդագրության մեջ:

Ռուս Ուղղափառ եկեղեցու պարգևների մասին կանոնակարգի համաձայն՝ «Մոսկվայի Դանիիլ իշխանի» շքանշանով պարգևատրվում են հոգևոր կյանքի վերածննդի գործում վաստակ ունեցող անձինք:

Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը նախորդ տարվա հոկտեմբերին նշանակվել է Գյումրիում Պատվո բլրի վերականգնման հանձնաժողովի նախագահի պաշտոնում: «Պատվի գործ» կազմակերպությունը հիմնադրվել է զինվորական գերեզմանոցի վերականգնողական աշխատանքների համակարգման նպատակով:-0-