Ըմբշամարտի ԱԱ-2010-ում հայ ըմբիշն առաջին մեդալն է բերել Ուկրաինային

07.09.2010, 18:55
Ըմբշամարտի ԱԱ-2010-ում հայ ըմբիշն առաջին մեդալն է բերել Ուկրաինային

Նախօրեին Մոսկվայում մեկնարկած Ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Ուկրաինայի համար առաջին արծաթե մեդալն է նվաճել հունահռոմեական ոճի ըմբիշ Արմեն Վարդանյանը, հաղորդում է Analitika.at.ua։

Երեկ՝ սեպտեմբերի 6-ին, Մոսկվայում անցկացվել է Աշխարհի առաջնության  առաջին օրը։ ԱԱ պայքարի առաջին մրցույթները սկսել են հունահռոմեական ոճի ըմբիշները։
 
Մինչև 66 կգ քաշային կարգում պայքարել է հայկական ծագումով ուկրաինացի Արմեն Վարդանյանը։ Ըմբիշը շատ վստահ պայքար է ցուցադրել՝ հաղթելով ֆրանսիացի Ստիվ Ֆրանսուա Ֆաբյեն Ժինոյին՝ 2-1 (1-0; 0-1; 1-0) և սերբ Ալեքսանդր Մաքսիմովիչին՝ 2-1 (0-1; 1-0; 1-0)։

Քառորդ եզրափակչում Վարդանյանն ավելի ուժեղ է գտնվել ամերիկացի Ֆարուկ Սախինից 2-0 (2-0; 1-0), իսկ կիսաեզրափակչում կարողացել է կոտրել Թուրքիայից Վասիֆ Արզիմանովի դիմադրությունը՝ 2-1 (0-1; 1-0; 1-0)։

Եզրափակչում Արմեն Վարդանյանը ուժերը չափել է ռուսաստանցի Ամբակո Վաչաձեի հետ։ -0-