ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Վոլգոգրադի հայերն ապրիլի 24-ին հարգանքի տուրք կմատուցեն Օսմանյան Թուրքիայում 1915-1923 թթ. հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
«Մենք կոչ ենք անում Վոլգոգրադի մարզում ապրող բարի կամքի բոլոր մարդկանց, զանգվածային լրատվամիջոցների բոլոր խմբագրություններին, ընդունելով հայ ժողովրդի չբժշկվող վերքի մեծ ողբը որպես սեփականը՝ արձագանքել մեր ցավին»,- ասվում է «Նովոստի-Արմենիա» գործակալություն ուղարկված՝ miasin.ru ինտերնետ-պորտալի հաղորդագրության մեջ։
Ապրիլի 24-ին Վոլգոգրադի «Սուրբ Գևորգ» հայկական եկեղեցում տեղի կունենա Ցեղասպանության զոհերի հոգեհանգստի պատարագ։
Հոգեհանգստի պատարագից հետո տեղի կունենա ծաղկեպսակների տեղադրում եկեղեցու մերձակայքում գտնվող Ցեղասպանության զոհերի հուշարձանին։
Այստեղ կանցկացվի նաև սգո հավաք, որին կմասնակցեն քաղաքի և մարզի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչներ։
Վոլժսկի քաղաք-արբանյակից Վոլգոգրադի «Սուրբ Գևորգ» եկեղեցի կժամանի Ավտոբրոբեգ ավտոշարասյունը՝ Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված ակցիա։ -0-