Քննիչներն օգնություն են խնդրում Մոսկվայի մետրոյում տեղի ունեցած ահաբեկչությունների ականատեսներից
30.03.2010,
10:47
Քննիչներն օգնություն են խնդրում Մոսկվայի մետրոյում տեղի ունեցած ահաբեկչությունների ականատեսներից
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի. /Նովոստի-Արմենիա/. ՌԴ դատախազությանն առընթեր Քննչական կոմիտեն (ԴՔԿ) երեքշաբթի դիմել է Մոսկվայի «Լուբյանկա» և «Պարկ կուլտուրի» կայարաններում տեղի ունեցած պայթյունների ականատեսներին՝ խնդրելով զանգահարել քննիչներին:
«Ահաբեկչական ակտերի մասին ականատեսների բոլոր ցուցմունքներն ու ցանկացած տեղեկատվություն կարևոր է հետաքննության համար», - ասվում է ԴՔԿ-ի տեղեկատվության մեջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Քննիչներին կարելի է զանգահարել 8-499-265-90-02 հեռախոսահամարով:
Երկուշաբթի Մոսկվայի մետրոպոլիտենի երկու կայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, վերջին տվյալներով մահացել է 39, վիրավորվել 70 մարդ:-0-