ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախությունը ճանաչելու վերաբերյալ Մոսկվայի որոշումն ընդունվեց միայն այն բանից հետո, երբ վրացական զորքերը գրոհեցին Ցխինվալը, և դա նախօրոք ծրագրված չէր, հայտարարեց ՌԴ արտաքին գործերի նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը։
«Մենք ամենից առաջ մտածում էինք մարդկանց փրկելու մասին։ Բայց երբ պարզ դարձավ, որ մարդկանց փրկության համար բավարար չէ միայն կասեցնել ագրեսիան և թողնել նրանց Վրաստանի սահմաններում, քանի որ Վրաստանում նման նախագահի առկայության պարագայում այդ երկու հանրապետությունները միանշանակ սպառնալիքի ներքո են»,- ասաց Լավրովը «Վեստի» շուրջօրյա տեղեկատվական հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Օգոստոսի 8-ի գիշերը վրացական զորքը հարձակվել էր Հարավային Օսեթիայի վրա և ավերել մայրաքաղաք Ցխինվալիի մի մասը։Ռուսաստանը, պաշտպանելով խաղաղ բնակիչներին, որոնցից շատերը ընդունել էին ՌԴ քաղաքացիություն, զորք էր մտցրել հանրապետություն և հինգ օր տևած ռազմական գործողություններից հետո դուրս էր հանել վրացական զինվորականներին տարածաշրջանից: 2008թ. օգոստոսի վերջին Ռուսաստանը ճանաչեց Հարավային Օսեթիայի և Աբխազիայի անկախությունը:
Ի պատասխան՝ Թբիլիսիսն խզեց դիվանագիտական հարաբերությունները Մոսկվայի հետ և անդրկովկասյան երկու հանրապետությունները հայտարարեց օկուպացված տարածքներ։ -0-