Ղրղզստանում անցկացվող ՀԱՊԿ նախագահների ոչ պաշտոնական գագաթնաժողովի հիմնական հարցը կլինի միջազգային անվտանգությունը

31.07.2009, 13:43
Ղրղզստանում անցկացվող ՀԱՊԿ նախագահների ոչ պաշտոնական գագաթնաժողովի հիմնական հարցը կլինի միջազգային անվտանգությունը
Ղրղզստանում անցկացվող ՀԱՊԿ նախագահների ոչ պաշտոնական գագաթնաժողովի հիմնական հարցը կլինի միջազգային անվտանգությունը
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Ղրղզստանում անցկացվող ՀԱՊԿ նախագահների ոչ պաշտոնական գագաթնաժողովի հիմնական հարցը կլինի  միջազգային անվտանգությունը, հաղորդում է կազմակերպության մամուլի ծառայությունը՝ հղում անելով «24.kg » լրատվական գործակալությանը:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովը կանցկացվի հուլիսի 31-ից օգոստոսը 1-ը Իսիկ-Կուլ լճի ափին: Ղրղզստանի ԱԳՆ-ի աղբյուրի տվյալներով՝ գագաթնաժողովին համաձայնել են մասնակցել ՀԱՊԿ բոլոր պետությունների ղեկավարները:

Գագաթնաժողովի ընթացքում նախագահները կարծիքներ կփոխանակեն միջազգային անվտանգության հրատապ հարցերի շուրջ, կքննարկեն կազմակերպության գործունեության որոշ ասպեկտները, նրա արդյունավետության բարձրացումը:

Ենթադրվում է, որ կարծիքներ կփոխանակվեն նաև այլ գլոբալ միջազգային խնդիրների շուրջ, մասնավորապես, եվրոպական անվտանգության ճարտարապեության կատարելագործման, համաշխարհային ֆինանսական ճգնաժամի, վերջինիս հակազդելու միջոցների, ինչպես նաև Աֆղանստանի հետկոնֆլիկտային իրավիճակի շուրջ:

Նիստի օրակարգում ներառված է նաև կազմակերպության երկրների համակարգված տեղեկատվական քաղաքականության ձևավորմանն ուղղված մոտեցումներին և գործնական քայլերին նվիրված ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի զեկույցը:-0-