Մոսկվայում ԵվրԱզԷՍ-ի և ՀՀՄՀ-ի միջև փոխըմռնման մասին հուշագիր է ստորագրվել
Մոսկվայում չորեքշաբթի ԱՊՀ մասնակից-պետությունների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի (ՀՀՄՀ) և Եվրասիական տնտեսական համագործակցության (ԵվրԱզԷս) ինտեգրացիոն կոմիտեի քարտուղարության միջև փոխըմռնման մասին հուշագիր է ստորագրվել, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ՀՀՄՀ մամուլի քարտուղար Ալեքսանդր Կալուգինը:
Փաստաթղթերում իրենց ստորագրություններն են դրել ԵվրԱզԷս-ի գլխավոր քարտուղար Թայիր Մանսուրովն ու ՀՀՄՀ վարչության համանախագահ Միխայիլ Շվիդկոյը:
Կալուգինի խոսքերով, ԵվրԱզԷս-ի ՀՀՄՀ-ի միջև ստորագրված փոխըմռնման մասին հուշագիրը իրավական հիմք է դնում փոխադարձ հետաքրքրություն առաջացնող ոլորտներում (գիտություն, կրթություն, տեխնոլոգիա և նորարարություն) այդ միջպետական կառույցների համագործակցության համար: Սա հատկապես հրատապ է՝ հաշվի առնելով ԱՊՀ պետությունների ղեկավարների կողմից ընդունված՝ Համագործակցության երկրներում 2010 թ.-ը Գիտության և նորարարությունների տարի հայտարարելու մասին որոշումը:
Փաստաթղթերի ստորագրման արարողությանը ներկա էին ՌԴ նախագահի օգնական, ԱՊՀ մասնակից-պետությունների Հումանիտար համագործակության խորհրդի նախագահ Ջահան Պոլիևան, ԱՊՀ գործադիր կոմիտեի, ՌԴ ԱԳՆ-ի ներկայացուցիչներ, Ռուսաստանում ԱՊՀ երկրների դեսպաններ:
ՀՀՄՀ-ն արդեն համագործակցության մասին նմանատիպ շրջանակային փաստաթուղթ է կնքել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ, որի հիման վրա ԱՊՀ-ում համատեղ նախագծեր են իրականացվում թանգարանային գործի, պրոֆեսիոնալ-տեխնիկական և գեղարվեստական կրթության ոլորտներում:-0-