Բելառուսական կողմը հուսով է այս շաբաթ հարթել Ռուսաստանի հետ ծագած «կաթի» խնդիրը

15.06.2009, 11:50
Բելառուսական կողմը հուսով է այս շաբաթ հարթել Ռուսաստանի հետ ծագած «կաթի» խնդիրը

ՌԴ տարածք Բելառուսական կաթնամթերքի ներկրման հետ կապված խնդիրը կլուծվի այս շաբաթվա ընթացքում, կարծում է Բելառուսի գյուղատնտեսության և պարենի նախարարի օգնական Կազիմիր Ռոմանովսկին:

«Երկու օրվա ընթացքում մենք կհավահենք բոլոր նմուշները, ինչից հետո դրանք կուղարկվեն ՌԴ սպառողական վերահսկողության ծառայության լաբորատորիաներ: Կարծում եմ՝ մեկ շաբաթվա ընթացքում խնդիրը կլուծվի»,- մեջբերում է Ռոմանովսկու խոսքերը ԲԵԼՏԱ գործակալությունը ՕՆՏ հեռուստաընկերության եթերում:

Ռոմանովսկին նշել է, որ տարեկան ՌԴ է արտահանվում 1 մլրդ դոլարի բելառուսական կաթնամթերք:. -0-