ՌՆՀԶ-ն գործարկել է «Տոպոլ» հրթիռը, որպեսզի հաստատի շահագործման ժամկետը մինչև 22 տարի երկարացնելը

10.04.2009, 14:34
ՌՆՀԶ-ն գործարկել է «Տոպոլ» հրթիռը, որպեսզի հաստատի շահագործման ժամկետը մինչև 22 տարի երկարացնելը

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. РС-12М միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի (ՄԲՀ) ռազմավարժական գործարկումը տեղի է ունեցել ուրբաթ «Պլեսեցկ» տիեզերակայանից Մոսկվայի ժամանակով ժամը 12։09-ին ՝ Ռազմավարական նշանակության հրթիռային զորքի (ՌՆՀԶ) Իրկուտսկի հրթիռային ստորաբաժանման և Տիեզերական զորքերի համատեղ ռազմական հաշվարկով, «ՌԻԱ Նովոստիին» է տեղեկացրել ՌՆՀԶ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ, գնդապետ Ալեքսանդր Վովկը։

«Այս գործարկման նպատակը հիմնական թռիչքատեխնիկական բնութագրերի կայունության հաստատումն է շահագործման երկարացված ժամկետի ընթացքում։ Հրթիռի ռազմավարժական մասը տրված ճշտությամբ խոցել է պայմանական թիրախը Կամչատկա թերակղզու հրաձգարանում», - ասել է Վովկը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Այս գործարկմամբ հաստատվել է ՄԲՀ РС-12М «Տոպոլի» շահագործման ժամկետը մինչև 22 տարի։ Նրա խոսքերով, «Տոպոլ» հրթիռային համալիրը Ռազմավարական նշանակության հրթիռային զորքի խմբավորման հիմքն է։ Միաժամանակ այն իր մանևրության, գաղտնիության և արձակման համար քիչ ժամանակ պահանջելու շնորհիվ տարբերվում է բարձր կենուսանկությամբ։

Ռազմավարական նշանակության հրթիռային զորքի և մշակող ձեռնարկությունների կողմից լուծվում է ՌԴ նախագահի կողմից դրված խնդիրը, որը վերաբերում է հրթիռային համալիրների շահագործման ժամկետների երկարացման միջոցով վերջիններիս տեխնիկական ներուժն առավելագույնն օգտագործելուն։

«Այժմ համալիրի շահագործման ժամկետը զգալիորեն գերազանցել է սկզբնական երաշխիքային ժամկետը, որը կազմում էր տասը տարի», - ասել է Վովկը։

Արձակված հրթիռը պատրաստվել է 1987 թ.-ին և մինչև 2007 թ.-ի օգոստոսը գտնվել է ռազմական հերթապահության Տեյկովկսու (Իվանովսկու շրջան) հրթիռային ստորաբաժանումում։

«Տոպոլ» ՀՀ խմբավորման շահագործման ժամկետի երկարացումը նվազագույն ֆինանսական ծախսերի դեպքում թույլ է տալիս կանոնավոր փոխարինել շահագործումից դուրս եկող հրթիռները նոր սերնդի հրթիռներով առանց ռազմական բյուջեի վրա գործադրվող ճնշումների։ «Տոպոլ» ՀՀ-ի հուսալիության և տեխնիկական իրավիճակի կանխատեսվող գնահատականը մատնանշում է 22 տարուց ավել հրթիռի շահագործման ժամկետների երկարացնելու սկզբունքային հնարավորությունը։

Այս հնարավորության իրագործումը թույլ կտա նվազագույն ծախսերով ապահովել պահանջվող քանակային կազմին, Ռազմավարական միջուկային ուժերի երկրային խմբավորումների ռազմական հնարավորություններին աջակցությունը, փոխարինել գոյություն ունեցող դիրքային շրջանների ենթակառուցվածքը ժամանակակից շարժական գրունտային հրթիռային համալիրներով։

«Տոպոլ» ՀՀ-ն սկսել են մշակել 1977 թ.-ին, փորձարկել են 1983 թ.-ին։ Զինված ուժերում այն սկսել են կիրառել 1988 թ.-ին։ ՌՆՀԶ-ի սպառազինության մեջ գտնվող հրթիռների առավելագույն քանակը 369-ն է։ Առավելագույն հեռավորությունը՝ 10,5 հազ. կմ։ Մեկնարկային քաշը՝ 45 տոննա։ Հրթիռը զինված է միատար գլխային հատվածով, որի ռազմական բլոկի հզորությունը կազմում է 550 կիլոտոննա։-0-