Ռուսական FRESH ART ընկերությունը Եվրատեսիլ-2009 մրցույթի ժամանակ կհամագործակցի հայ երգչուհիների հետ

23.03.2009, 18:29
Ռուսական FRESH ART ընկերությունը Եվրատեսիլ-2009 մրցույթի ժամանակ  կհամագործակցի հայ երգչուհիների հետ
Ռուսական FRESH ART ընկերությունը Եվրատեսիլ-2009 մրցույթի ժամանակ  կհամագործակցի հայ երգչուհիների հետ

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի. /Նովոստի-Արմենիա/. FRESH ART ռուսական ընկերությունը կաշխատի Հայաստանի ներկայացուցիչների՝ Ինգա և Անուշ Արշակյանների  հետ Եվրատեսիլ-2009 մրցույթի ընթացքում, ասվում է ընկերության կայքում տեղադրված հաղորդագրությունում։

Հաղորդագրության համաձայն՝ FRESH ART-ը կպատրաստի ելույթի բեմականացումը, խորեոգրաֆիան, կոստյումները, դիմահարդարումն ու սանրվածքը։

«Մեր առաջին աշխատանքն այդ տաղանդավոր վարպետների հետ Եվրատեսիլի ֆոտոսեսիան էր, որը տեղի ունեցավ բոլորովին վերջերս՝ մարտի 16-ին։ Դրանից հետո մենք բառացիորեն սիրահարվեցինք նրանց, նրանց աշխատաոճին, ուշադիր և մանրակրկիտ մոտեցմանը այն մարդուն, ում հետ նրանք արարում են նոր կերպար և նոր ընկալում»,- մեջբերել են Արշակյանի խոսքերն ընկերությունում։

Իրենց հերթին FRESH ART-ի հիմնադիրներ Ասլան Ահմադովը, Դավիթ Գևորկովը և Ալեքսանդր Սիրադեկիանը նշել են, որ հպարտ են իրենց՝ Արևելքի հզոր, հնագույն պետությունը՝ Հայաստանը ներկայացնելը վստահելու համար, և «ոչ միայն երգով, այլ յուրահատուկ, կոլորիտ ունեցող երգով, որն իր մեջ է ներառել բազմադարյան մշակույթը, իր երկրի էթնոսը»։

Եվրատեսիլի 54-րդ մրցույթը կանցկացվի 2009թ.-ին Մոսկվայում։ Հայաստանը կմասնակցի մրցույթին չորրորդ անգամ։ Այս տարի Հայաստանը կներկայացնեն Անուշ և Ինգա Արշակյանները փոփ-ֆոլկ ոճի «Նոր պար» երգով։

2008 թվականին հայ Սիրոuշոն Եվրատեսիլում զբաղեցրեց չորրորդ տեղը։ Սիրուշոն գերազանցեց իր երկրի նախորդ ներկայացուցիչների՝ Անդրեի (2006) և Հայկոյի (2007) արդյունքները։ Նրանք նախորդ մրցույթներում զբաղեցրել են ութերորդ տեղը։ -0-