ՌԴ ՀԴԾ-ն սկսել է հացի գործարանների ստուգումը՝ հացի բարձր գների պատճառով

13.11.2008, 15:00
ՌԴ ՀԴԾ-ն սկսել է հացի գործարանների ստուգումը՝ հացի բարձր գների պատճառով

Ռուսաստանի հակամենաշնորհային դաշնային ծառայությունը սկսել է Ռուսաստանի հացի գործարանների ստուգումը՝ հացի բարձր գների պատճառով, տեղեկացրել է գերատեսչության ղեկավար Իգոր Արտեմևը «Վեստի-24» հեռուստաալիքի եթերում։

«Մենք ստուգողներ ենք ուղարկել Ռուսաստանի բոլոր հացի գործարաններ, դրանք պետք է մանրազնին ստուգվեն», - ասել է Արտեմևը։

«Հացի գները պետք է իջնեն, այլ ոչ թե բարձրանան», - նշել է նա։

Հոկտեմբերի վերջին Արտեմևը հայտարարել էր, որ ՀԴԾ-ն պահանջելու են հացի գործարաններից իջեցնել արտադրանքի բացթողնման գները՝ հացահատիկի գների 2,5-3 անգամ անկման պատճառով և զգուշացրել էր հացի գործարաններին՝ սպասվող ստուգումների մասին։

Հացահատիկի ռուսական միության կանխատեսմամբ, 2008 թ.-ի արդյունքներով, հացը Ռուսաստանում կարող է թանկանալ 30 տոկոսով։

Հոկտեմբերի վերջին ՀԴԾ-ն հանձնարարել է տարածաշրջանային իր վարչություններին՝ սոցիալական նշանակություն ունեցող սննդամթերքի (հաց, կաթ, արևածաղկի ձեթ) շուկայի ամենամսյա մոնիտորինգ անցկացնել։

Պետական վիճակագրության դաշնային ծառայության տվյալներով, հացի և հացաբուլկեղենի արտադրությունը Ռուսաստանում 2008 թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին նվազել է 3,7 տոկոսով՝ 2007 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ հասնելով 5,6 մլն տոննայի։-0-