Նախագահական ընտրություններին նախապատրաստումն ընթանում է ըստ ժամանակացույցի. ՌԴ ԿԸՀ-ի նախագահ

26.02.2008, 12:35
Նախագահական ընտրություններին նախապատրաստումն ընթանում է ըստ ժամանակացույցի. ՌԴ ԿԸՀ-ի նախագահ

ՌԴ ԿԸՀ-ի նախագահ Վլադիմիր Չուրովը գոհ է մարտի 2-ի կայանալիք ՌԴ նախագահական ընտրությունների նախապատրաստական ընթացքից։

«Ընդհանուր առմամբ, ամեն ինչ ընթանում է ըստ ժամանակացույցի։ Առանձնահատուկ դժվարություններ մեզ մոտ չեն սպասվում», - ասել է Չուրովը երեքշաբթի՝ բացելով Համագործակցության Շանհայան կազմակերպության (ՀՇԿ) դիտորդների հետ հանդիպումը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

ՀՇԿ-ի առաքելության ղեկավար, կազմակերպության գլխավոր քարտուղար Բոլատ Նուրգալիևը տեղեկացրել է լրագրողներին, որ կազմակերպության դիտորդական առաքելության կազմում 14 մարդ է, որոնք ներկայացնում են Չինաստանը, Ղազախստանն ու Ուզբեկստանը։ Հնարավոր է, որ նրանց միանա նաև Ղրղստանի ներկայացուցիչը։

Նուրգալիևը չի մեկնաբանել Ռուսաստանում ընտրարշավի ընթացքը և խոստացել է մանրամասն մեկնաբանություններ անել մարտի 2-ի ընտրություններից հետո։

Նրա խոսքերով, ՀՇԿ-ի դիտորդական առաքելությունը ամբողջական կազմով դեռևս ձևավորված չէ, Ռուսաստան են ժամանել կազմակերպության միայն չորս ներկայացուցիչներ։-0-