Զուգդիդիում (Արևմտյան Վրաստան) ուրբաթ առավոտից անդադար ձյուն է տեղում, ինչի արդյունքում դժվարացել է տրանսպորտի երթևեկությունը քաղաքի փողոցներում, տեղեկացնում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը՝ հղում կատարելով «Մզե» հեռուստաընկերությանը։
Վատ եղանակի պատճառով քաղաքում փակվել են Զուգդիդիի կենտրոնական փողոցները։ Իրավիճակը վերահսկում է պարեկային ոստիկանությունը։
Առանձնապես ծանր իրավիճակ է մարզի բարձր լեռնային գյուղերում, որոնք ձյան պատճառով անհասանելի են դարձել։ Եղանակի վատթարացմանը տեղի բնակիչները, հատկապես վարորդները, պատրաստ չեն եղել։–0--