431.08
4.38
402.99
+8
Եղանակը Երևանում
Հայ

ՀԱՊԿ փորձագետները կքննարկեն կիբեռհանցագործության դեմ պայքարին առնչվող հարցեր

12:18
30 Հունվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. ՀԱՊԿ մասնակից-երկրների ուժային գերատեսչությունների ներկայացուցիչները չորեքշաբթի Մոսկվայում կանցկացնեն տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում հանցագործությունների դեմ պայքարի հարցերին առնչվող խորհրդակցություններ, «ՌԻԱ Նովոստիին» են տեղեկացրել կազմակերպութան քարտուղարությունից։

«Մենք կառաջարկենք փորձագետներին աշխատանքային փորձի և համագործակցության արդյունքների փոխանակում կատարել, նաև քննարկել պրակտիկ միջոցները, որոնք հնարավոր է և անհրաժեշտ է սկսել իրականացնել մեր կազմակերպության ձևաչափում», - քարտուղարությունից մեջբերել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Սերգեյ Բորդյուժայի խոսքերը։

Նրա խոսքերով, տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում հանցագործությունների կանխարգելումն ու բացահայտումը սերտորն կապված է ահաբեկչության հակազդման և անվտանգության ապահովման այլ ուղղությունների հետ։

Խորհրդակցությունների շրջանակներում կքննարկվեն «Տեղեկատվական անվտանգության համակարգի ձևավորման նպակատով համատեղ գործողությունների ծրագրի» իրականացմանն առնչվող հարցեր, ինչպես նաև կիբեռհանցագործությունների կանխարգելմանը և բացահայտմանն ուղղված մի շարք այլ համատեղ միջոցներ։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կարծում է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում հանցագործությունների դեմ պայքարին առնչվող հարցերի լուծումը «հնարավոր է միայն ՀԱՊԿ բոլոր անդամ-երկրների իրավապահ մարմինների և հատուկ ծառայություների համատեղ ջանքերի շնորհիվ»։

ՀԱՊԿ անդամներն են՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:26
06 Դեկտեմբերի 2023
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում (ՖՈՏՈ)
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում․ ՖՈՏՈ
10:52
06 Դեկտեմբերի 2023
Հայաստանում հունվար–հոկտեմբերին մահացել է 20 152 մարդ, անկումը կազմել է 10,3%
Ինչի՞ց են հիմնականում մահանում մարդիկ Հայաստանում․ վիճակագրություն
10:13
06 Դեկտեմբերի 2023
Այսօր մինչև գիշերը 12–ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև գիշերը 12–ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
19:18
05 Դեկտեմբերի 2023
500-ից ավելի միջազգային ՏՏ փորձագետներ կժամանեն Երևան՝ Harmony Meetup 4.0 համաժողովի
Դեկտեմբերի 11-14-ը Երևանի Դվին հյուրանոցում Fastex-ի աջակցությամբ արդեն չորրորդ անգամ կկայանա Harmony Meetup ամենամյա տեխնոլոգիական համաժողովը
18:48
05 Դեկտեմբերի 2023
Բրյուսելն առաջիկայում տեխնիկական առաքելություն կուղարկի Երևան՝ ՀՀ ԶՈւ–ին «ոչ մահաբեր ձևաչափի աջակցություն» տրամադրելու առաջարկներ մշակելու համար
Բրյուսելն առաջիկայում տեխնիկական առաքելություն կուղարկի Երևան՝ ՀՀ ԶՈւ–ին «ոչ մահաբեր ձևաչափի աջակցություն» տրամադրելու առաջարկներ մշակելու համար
15:49
05 Դեկտեմբերի 2023
Երևանի մետրոպոլիտենում արդեն հասանելի է անհպում վճարելու հնարավորությունը․ քաղաքապետարանում պարզաբանել են՝ ինչպես է դա աշխատելու (ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ)
Երևանի մետրոպոլիտենում արդեն հասանելի է անհպում վճարելու հնարավորությունը․ քաղաքապետարանում պարզաբանել են՝ ինչպես է դա աշխատելու
14:13
05 Դեկտեմբերի 2023
Իջևանի ԲԿ–ում լույս աշխարհ են եկել թմբլիկ երկվորյակներ՝ յուրաքանչյուրը 3,5կգ քաշով (ՖՈՏՈ)
Իջևանի ԲԿ–ում լույս աշխարհ են եկել թմբլիկ երկվորյակ տղաներ՝ յուրաքանչյուրը 3,5կգ քաշով․ ՖՈՏՈ
11:55
05 Դեկտեմբերի 2023
Բուսայուղով ապրանքն իրացվել է որպես «Լոռի» պանիր․ «Իգիթ» ՍՊԸ–ն տուգանվել է 32մլն դրամով
Բուսայուղով ապրանքն իրացվել է որպես «Լոռի» պանիր․ «Իգիթ» ՍՊԸ–ն տուգանվել է 32մլն դրամով
18:10
04 Դեկտեմբերի 2023
Մահացել է կինոռեժիսոր Սուրեն Բաբայանը
Քիչ առաջ, երկարատև հիվանդությունից հետո մահացել է հայկական կինոյի ամենայուրահատուկ ստեղծագործողներից՝ կինոռեժիսոր Սուրեն Բաբայանը
17:59
04 Դեկտեմբերի 2023
Հացի արտադրամասի և հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեություն է կասեցվել (ՖՈՏՈ)
Հացի արտադրամասում հատակը, պատերի մակերևույթը, առաստաղը չեն գտնվել նորոգ վիճակում․ ՖՈՏՈ
17:52
04 Դեկտեմբերի 2023
Ադրբեջանի կրակից զինծառայող է մահացել
Այսօր Ադրբեջանի կրակից զինծառայող է մահացել
17:37
04 Դեկտեմբերի 2023
Լարսը բաց է արագ փչացող գյուղատնտեսական արտադրանք տեղափոխող բեռնատարների համար․ էկոնոմիկայի նախարարություն
Լարսը բաց է արագ փչացող գյուղատնտեսական արտադրանք տեղափոխող բեռնատարների համար