ԱՄՆ- նախագահի դուստրը՝ 25-ամյա Ջեննա Բուշը կամուսնանա մայիսի 10-ին, հինգշաբթի գրում է «People» ամսագիրը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Չբացահայտված աղբյուրի տվյալներով՝ հարսանեկան արարողությունը տեղի կունենա նախագահի ռանչոյում՝ Տեխաս նահանգում։ Ջեննան արդեն ընտրել է հարսնաքույրերին, նշում է հրատարակությունը։ Ինչպես հաղորդում է «Վաշինգտոն Փոստ» հրատարակությունը, նախագահի դստերը չորեքշաբթի Մեն նահանգում առաջարկություն է արել ԱՄՆ-ի կրթության փոխնախարար Ջոն Հագերի որդին։
Ավելի վաղ Սպիտակ Տունը հայտարարել էր Բուշի դստեր նշանադրության մասին։ Ջորջ և Լոռա Բուշերը «երջանիկ են հայտարարելու իրենց դստեր և Հենրի Հագերի նշանադրության մասին», ասվում էր ԱՄՆ-ի նախագահի մամուլի ծառայության հայտարարության մեջ։ Նրա տվյալներով՝ Ջեննա Բուշը և Հենրի Հագերը նշանադրվել են օգոստոսի 15-ին։
Հայտարարության մեջ նշվում է, որ Բուշի դստեր ապագա ամուսինը, մինչև կառավարություն անցնելը, 2004 թ.-ին զբաղեցնում էր Վիրջինիա նահանգի փոխնահանգապետի պաշտոնը։ «Վաշինգտոն Փոստ» թերթը նշում է, որ Ջեննա Բուշը և Հենրի Հագերը ծանոթացել են 2004 թ.-ին՝ Ջորջ Բուշի նախընտրական շտաբի աշխատանքների ժամանակ։
Ջեննա Բուշը ավարտել է Տեխասի համալսարանը և մեկուկես տարի աշխատել է որպես ուսուցչուհի Վաշինգտոնի տարրական դպրոցներից մեկում, իսկ այնուհետև դասավանդել է Պանամայի բարեգործական դպրոցում, որտեղ գտնվում էր UNICEF-ի գծով։
CNN հեռուստաընկերության տվյլաներով՝ 29-ամյա Հագերը Սպիտակ Տան նախկին աշխատակից է, որտեղ նա զբաղեցնում էր ԱՄՆ նախագահի գլխավոր քաղաքական խորհրդական Կառլա Ռոուվի օգնականներից մեկի պաշտոնը, որը երկուշաբթի հայտարարել է օգոստոսի վերջին կայանալիք իր հրաժարականի մասին։
Հագերն արդեն ունի բակալավրի դիպլոմ։ Աշնանը նա ուսումը կշարունակի Վիրջինիայի նահանգի համալսարանին առընթեր բիզնեսի դպրոցում՝ բիզնես-մենեջմենտի գծով մագիստրոսի կոչում ստանալու համար։-0-